ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 63
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի`
1999 թ. հունվարի 12-ի թիվ 1 որոշման 2-րդ մասը` «Գ. Ավագյանին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին»,
1999 թ. հունվարի 30-ի «Սնանկության վերաբերյալ գործերի վարույթի մասին» թիվ 5 որոշումը,
2000 թ. փետրվարի 12-ի «ՀՀ դատարանների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելու համար պատասխանատվության վերաբերյալ քրեական օրենսդրության կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 22 որոշումը,
2000 թ. փետրվարի 12-ի «ՀՀ դատարանների կողմից հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարումների պարտավորությունները կատարելուց հրաժարվելու կամ չարամտորեն խուսափելու և հարկային այլ հանցագործությունների համար պատասխանատվության վերաբերյալ քրեական օրենսդրության կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 23 որոշումը,
2000 թ. օգոստոսի 16-ի «Սնանկության վերաբերյալ գործերի վարույթի մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 30-ը հունվարի 1999 թ. N 5 որոշումը փոփոխելու և լրացնելու մասին» թիվ 29 որոշումը,
2000 թ. օգոստոսի 16-ի «Բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու գործերով դատական պրակտիկայի մասին» թիվ 34 որոշումը,
2003 թ. փետրվարի 5-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 294-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկայի մասին» թիվ 50 որոշումը:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ` |
Հ. Մանուկյան |
|
|