Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2004-11.02.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.03.16/11(329) Հոդ.342
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
12.10.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004285

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

12 հոկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 128-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված):

2. Արմավիրի մարզի Նորապատ, Լեռնագոգ, Տարոնիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Մայիսյան և Մրգաշատ գյուղական համայնքների, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ջրամատակարարման համակարգին միացող նոր, ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջների 2-րդ կետի ա) և բ) ենթակետերում նշված` բացառություն կազմող բաժանորդների համար առնվազն չորսժամյա ջրամատակարարման պահանջը կիրառել 2005 թվականի հոկտեմբերի 1-ից:

3. «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից, 10-օրյա ժամկետում, զանգվածային լրատվական միջոցներով հրապարակել ընկերության կողմից սպասարկվող տարածքներում ջրամատակարարման գրաֆիկներն ըստ համայնքների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի հոկտեմբերի 12-ի
N 128-Ն որոշմամբ

 

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Սույն պահանջները վերաբերում են խմելու ջրի մատակարարման այն համակարգերին, որոնք գտնվում են «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` Ընկերություն) հաշվեկշռում կամ շահագործվում են նրա կողմից:

1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 28.12.2002 թ., N 10002340):

2. Ընկերությունը պարտավոր է ջրամատակարարման հաստատված գրաֆիկով ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում սպառողներին ապահովել ամենօրյա`

ա) առնվազն չորսժամյա ջրամատակարարմամբ՝ Մեծամոր քաղաքը (բացառությամբ N 36, 37, 40 և 6Վ-1 շենքերի 4-րդ և վերին հարկերի), Արմավիր քաղաքի կենտրոնական թաղամասը (բացառությամբ Սայաթ-Նովայի 7-րդ նրբանցքի, 39-րդ փողոցի, Թումանյան 1-ին և 4-րդ նրբանցքների, Գորկու փողոցի և Գորկու 5-րդ և 3-րդ նրբանցքների), Հարավ-արևմտյան թաղամասը (բացառությամբ Մ. Հերացու 8, 8/1, 10, 12 և Բաղրամյան 3/1, 5/1 շենքերի), Բաղրամյան, Ակնալիճ, Մրգաշատ, Խանջյան, Նորավան, Դալարիկ (520 տնտեսությունից բաժանորդ են հանդիսանում 229-ը), Մայիսյան (390 տնտեսությունից բաժանորդ են հանդիսանում 184-ը) և Մրգաշատ (520 տնտեսությունից բաժանորդ են հանդիսանում 229-ը) գյուղական համայնքները.

բ) առնվազն վեցժամյա ջրամատակարարմամբ՝ Արմավիր քաղաքի Հյուսիս-արևելյան թաղամասը (բացառությամբ Սայաթ-Նովայի 1-ին և 3-րդ նրբանցքների, Արարատյան 1-ին նրբանցքի, Շահումյան փողոցի 1-ից 13-րդ վթարային շենքերի, Գայի փողոցի հյուսիսային մասի` սկսած Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկից).

գ) առնվազն տասներկուժամյա ջրամատակարարմամբ՝ Արմավիր քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասը.

700-2400 ընկած ժամանակահատվածից դուրս իրականացված ջրամատակարարումը չի համարվում սույն կետով սահմանված պահանջի կատարում:

3. Ընկերությունը պարտավոր է.

ա) զանգվածային լրատվական կամ այլ միջոցներով սպառողներին նախապես իրազեկել տվյալ տարածքի ջրամատակարարման հաստատված գրաֆիկների մասին, իսկ դրանցում կատարվող փոփոխությունների դեպքում` առնվազն 2 օր առաջ.

բ) ապահովել խմելու ջրի ճնշումը բազմաբնակարան շենքի և առանձնատան մուտքագծում` առնվազն վերջին հարկի հատակի նիշի վրա եղած հաշվարկային ճնշմանը ավելացրած 0,05ՄՊա (5մ ջրի սյուն): Մուտքագծում փաստացի ճնշումը չպետք է գերազանցի 0,6ՄՊա-ն (60մ ջրի սյուն).

գ) սպառողներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում.

դ) խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ սպառողներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը` բացառությամբ վարկային ծրագրով նախատեսվող վերակառուցմամբ պայմանավորված դեպքերի.

ե) խմելու ջրի մատակարարման համակարգում վթարների դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել սպառողներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:

4. Սույն պահանջների 3-րդ կետի դ) և ե) ենթակետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների սպառողներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:

5. Եթե Ընկերությունը չի կատարել սույն պահանջների 4-րդ կետը, ապա նա պարտավոր է սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամսվա միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):

6. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետին, ապա`

ա) Ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով սպառողներին.

բ) Ընկերությունը պարտավոր է սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել մատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (ստանդարտներին անհամապատասխան մատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամսվա միջին օրական ծախսի և մատակարարված օրերի արտադրյալով):

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան