«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 հունիսի 2003 թ. |
N 223-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը 41-րդ, 42-րդ, 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2003 թվականի հուլիսի 10-ից շրջանառության մեջ դնել հինգ հազար դրամ անվանական արժեքով 2003 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության թղթադրամները:
2. Սահմանել, որ հինգ հազար դրամ անվանական արժեքով 2003 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հինգ հազար դրամ անվանական արժեքով 1999 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին` համապատասխան հաղորդագրություն հրապարակել մամուլում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2003 թ. հուլիսի 1 Երևան |