120.0062.16.08.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2001 թ. |
N 62 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ (ՁԵՎ 6-ՔԱՂԱՔԱՅԻՆ), ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ (ՁԵՎ 6-ԳՅՈՒՂԱԿԱՆ), ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ (ՁԵՎ 7), ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ (ՁԵՎ 8, ՁԵՎ 8-Ի ՀԱՎԵԼՎԱԾ) ՄԱՐԶԻ (ՏԱՐԱԾՔԻ) (ՁԵՎ 9) ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել Քաղաքային հաշվային տեղամասի (ձև 6-քաղաքային), Գյուղական վայրի հաշվային տեղամասի (ձև 6-գյուղական), Հրահանգչական տեղամասի (ձև 7), Մարդահամարի տեղամասի (ձև 8, ձև 8-ի հավելված) Մարզի (տարածքի) (ձև 9) ամփոփ տեղեկագրերը (կցվում են):
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Ձև 6-քաղաքային
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն ՀՀ 2001 թ. մարդահամար |
Հաստատված է |
Մարդահամարի |
Հրահանգչական |
|
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ
N ________ (կազմված է _______ թերթերից) Մարզ ___________ Տարածք _____________________ Քաղաք______________ Թաղային համայնք _____________ |
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
(լրացվում է հրահանգիչ-հսկիչի կողմից)
Մարդահամարի ժամանակ հաշվարարի կողմից մարդահամարի հարցաթերթերում բաց է թողնվել (մարդ) |
Մարդահամարի ժամանակ հաշվարարի կողմից մարդահամարի հարցաթերթերում սխալմամբ գրանցվել է (մարդ) | ||||
Ընդամենը |
այդ թվում |
Ընդամենը |
այդ թվում | ||
բացակայողներ | ժամանակավոր ներկաներ |
բացակայողներ | ժամանակավոր ներկաներ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ընդամենը կազմվել են` քանակը Հսկիչ թերթեր (ձև 4) _______________________________ Վերահսկիչ փաստաթղթեր (ձև 6) ________________________ Ուղեկցող թերթեր (ձև 10) _____________________________ Բնակչությանը տրվել է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (ձև 5) |
ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ
(Ցուցակում լրացվում են տեղեկություններ յուրաքանչյուր տան, մասնաշենքի, իսկ տան սահմաններում` յուրաքանչյուր առանձին բնակարանի կամ շինության, որտեղ հաշվեգրված է թեկուզ մեկ մարդ)
Պողոտայի, |
Տան |
կազմակեր-պության, հիմնարկի անվանումը, որին պատկանում է տունը (շինությունը), |
Բնակա-րանի |
Լրացված |
Կազմվել են մարդա- |
Դրանցում գրանցվել են |
Ընդամենը | ||||||||
տղա-մարդիկ |
կանայք |
ընդա-մենը |
այդ թվում | ||||||||||||
բացակայողներ |
ժամանակավոր ներկաներ | ||||||||||||||
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը |
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը | ||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Հաշվառված է հաշվարարի կողմից` | ընդամենը ըստ էջի | ||||||||||||||
ընդամենն ըստ հաշվային տեղամասի | |||||||||||||||
Ընդամենը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը (րացվում է հրահանգիչ-հսկիչի կողմից) | ընդամենն ըստ էջի | ||||||||||||||
ընդամենն ըստ հաշվային տեղամասի |
__ _______2001 թ. Հաշվարար` Վերահսկիչ շրջագայությունն անցկացվել է ___ _________2001 թ. Հրահանգիչ-հսկիչ` |
Ց ու ց ու մ ն ե ր
քաղաքներում հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի լրացման վերաբերյալ
1. Հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 6-քաղաքային) լրացվում է հաշվարարի կողմից մարդահամարի ժամանակ և հետագայում օգտագործվում է մարդահամարի նախնական արդյունքները ստանալու համար:
2. Ամփոփ տեղեկագրի աջ անկյունում առանձնացված վանդակներում լրացվում է մարդահամարի և հրահանգչական տեղամասերի համարները, իսկ հասցեամասում լրացվում է հաշվային տեղամասի համարը: Եթե հաշվային տեղամասի բոլոր տների (շինությունների), բնակարանների գրանցման համար ամփոփ տեղեկագրի մեկ թերթը չի բավականացնում, ապա գրանցումը շարունակվում է տեղեկագրի երկրորդ թերթի վրա: Այդ դեպքում առաջին թերթի վրա` համարից հետո, գրվում է «ա» տառը, իսկ երկրորդի վրա` «բ» (օրինակ` 3ա, 3բ) և այլն:
Հասցեամասը լրացվում է ամփոփ տեղեկագրի յուրաքանչյուր թերթի վրա, իսկ թերթերի քանակը` միայն առաջինի վրա:
3. Տների (շինությունների), բնակարանների ցուցակում լրացվում են յուրաքանչյուր տան, իսկ տան սահմաններում` առանձին տողով յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տեղեկությունները, որտեղ հաշվեգրվել է թեկուզ մեկ մարդ:
Բոլոր տներն ու բնակարանները (շենքերը) ամփոփ տեղեկագրում պետք է գրանցվեն նույն հերթականությամբ, ինչպես դրանք գրված են հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակում: Որպեսզի այդ կարգը չխախտվի, նպատակահարմար է ամփոփ տեղեկագրի 1-4-րդ սյունակները լրացնել նախօրոք` մինչև մարդահամարի սկսվելը:
1-ին, 2-րդ, 4-րդ սյունակները լրացվում են իր հուշատետրի 2-րդ աղյուսակի տվյալներից, իսկ 3-րդ սյունակինը` 1-ին աղյուսակի տվյալների հիման վրա:
4. Ամփոփ տեղեկագրի 5-15-րդ սյունակները լրացվում են մարդահամարի ժամանակ: Ամեն օր հաշվարարը պարտավոր է այդ սյունակներում գրառել այն տների (շինությունների) վերաբերյալ տվյալները, որտեղ մարդահամարն արդեն անցկացվել է: 5-րդ սյունակում լրացվում են մարդահամարի հարցաթերթ(եր)ի համար(ներ)ը: Եթե տվյալ տանը (շինությունում) կազմվել են երկու կամ ավելի տառային նշանակումով մարդահամարի հարցաթերթեր, ապա լրացվում է միայն հիմնական (թվային) համարը: 6-րդ սյունակում գրվում է յուրաքանչյուր տանը (շինությունում) կազմված մարդահամարի հարցաթերթերի ընդհանուր քանակը:
5. 7-9-րդ սյունակներում ցույց է տրվում մարդահամարի հարցաթերթերում գրանցված բնակչության ընդհանուր թվաքանակը, իսկ 10-15-րդ սյունակներում, այդ թվում առանձնացվում են բացակայողներն ու ժամանակավոր ներկաները:
6. Ամփոփ տեղեկագրում գրանցելով յուրաքանչյուր տան (շինության), բնակարանների վերաբերյալ պահանջվող տվյալները և համոզվելով, որ ոչ մի բնակարան (շինություն) բաց չի թողնվել, հաշվարարը ըստ 9-րդ սյունակի հաշվում է տան (շինության) բնակչության թվաքանակի հանրագումարը և գրանցում 16-րդ սյունակի այն տողում, որտեղ գրված է տան (շինության) վերջին բնակարանը: Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում է տան կեսը, ապա գրանցվում է այդ մասի հանրագումարը: Մեկ բնակարանանոց տների (շինությունների) դեպքում 9-րդ սյունակի տվյալները փոխանցվում են 16-րդ սյունակ:
Բոլոր տները (շինությունները) ամփոփ տեղեկագրում գրանցելուց հետո, հաշվարարը հաշվում է 6-16-րդ սյունակների հանրագումարներն ամբողջությամբ ըստ հաշվային տեղամասի և գրանցում դրանք «Հաշվառված է հաշվարարի կողմից-ընդամենն ըստ հաշվային տեղամասի» տողում, ստուգում է հաշվարկների ճշգրտությունը (9-րդ սյունակի տվյալները պետք է հավասար լինեն 7-8-րդ սյունակների տվյալների գումարին, 12-րդ սյունակի տվյալները` 10-11-րդ սյունակների տվյալների գումարին, 15-րդ սյունակի տվյալները` 13-14-րդ սյունակների տվյալների գումարին, 16-րդ սյունակի տվյալները` 9-րդ սյունակի տվյալներին), գրառում է ամփոփ տեղեկագրի լրացման ամսաթիվը և ստորագրում այն:
7. Եթե ամփոփ տեղեկագիրը լրացվում է մի քանի թերթերի վրա, ապա հաշվարարը հաշվում և գրանցում է հանրագումարներն ամփոփ տեղեկագրի յուրաքանչյուր թերթի վրա «Հաշվառված է հաշվարարի կողմից-ընդամենն ըստ էջի» տողում, իսկ ամփոփ տեղեկագրի վերջին թերթի վրա գրառում է նաև հաշվային տեղամասի հանրագումարն ամբողջությամբ ըստ հաշվային տեղամասի, որը ստացվում է առանձին էջերի հանրագումարները գումարելով:
8. Ամփոփ տեղեկագիրը լրացնելուց և հաշվային տեղամասի հանրագումարը հաշվելուց հետո, հաշվարարը տեղեկագրի առաջին էջի վրա գրառում է` կազմված հսկիչ թերթերի, վերահսկիչ փաստաթղթեր, ուղեկցող թերթերի և մարդահամարն անցնելու մասին բնակչությանը տրված տեղեկանքների քանակը:
9. Մարդահամարի ամբողջ ժամանակաընթացքում հրահանգիչ-հսկիչը մանրազնին հետևում է ամփոփ տեղեկագրի ճշգրիտ լրացմանը, ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր բնակարանում (շինությունում) հաշվեգրված անձանց թվաքանակի, հատկապես բացակայողների և ժամանակավոր ներկաների հաշվառմանը:
10. Մարդահամարի ավարտից հետո (մինչև վերահսկիչ շրջագայություն սկսելը), հրահանգիչ-հսկիչը` մարդահամարի նյութերը հաշվարարներից ընդունելու ժամանակ, համեմատում է ամփոփ տեղեկագրում գրառված բնակչության թվաքանակը մարդահամարի հարցաթերթերի տվյալների հետ, ստուգում է հանրագումարների ճշգրտությունը և ուղղում թվաբանական սխալները:
11. Վերահսկիչ շրջագայության ավարտից հետո հրահանգիչ-հսկիչը, հաշվի առնելով վերահսկիչ շրջագայության ժամանակ մարդահամարի հարցաթերթերում կատարված բոլոր փոփոխությունները, ուղղումներ է մտցնում ամփոփ տեղեկագրի 6-15-րդ սյունակներում ըստ յուրաքանչյուր բնակարանի (շինության), որտեղ փոփոխություններ է կատարվել: Սխալ թվի վրա խնամքով գիծ է քաշում և գրում ճիշտ թիվը կամ գրառումը: Համապատասխան ուղղումներ են մտցվում նաև 16-րդ սյունակի տան (շինության) հանրագումարում:
«Հաշվառված է հաշվարարի կողմից» տողերում հանրագումարները չեն ուղղվում:
12. Հրահանգիչ-հսկիչը, հաշվի առնելով կատարված ուղղումները, հաշվում է հանրագումարներն ըստ յուրաքանչյուր էջի և ամբողջությամբ ըստ հաշվային տեղամասի և գրառում դրանք «Ընդամենը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» տողում: Այդ տողերում ուղղումներ չլինելու դեպքում կրկնվում են «Հաշվառված է հաշվարարի կողմից» տողերում հաշվարարի կողմից կատարված գրառումները:
13. Եթե հրահանգիչ-հսկիչը վերահսկիչ շրջագայության ժամանակ հայտնաբերի, որ հաշվարարը մարդահամարի ժամանակ բաց է թողել որևէ բնակարան (շինություն), ապա նա բաց թողնված բնակարանի վերաբերյալ տվյալները պետք է գրանցի ամփոփ տեղեկագրի համապատասխան տանը (շինությունում), լրացնելով 4-15-րդ սյունակները, ինչպես նաև ուղղի տան (մասնաշենքի) հանրագումարները 16-րդ սյունակում:
14. Եթե վերահսկիչ շրջագայության ժամանակ հրահանգիչ-հսկիչը լրացնում է հսկիչ թերթ, վերահսկիչ փաստաթուղթ և տալիս է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին, ապա նա համապատասխան փոփոխություններ է կատարում ամփոփ տեղեկագրի առաջին էջում:
15. «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» բաժինը` ամփոփ տեղեկագրի առաջին էջում, լրացնում է հրահանգիչ-հսկիչը վերահսկիչ շրջագայության ավարտից հետո` իր հուշատետրի 2-րդ աղյուսակի տվյալների հիման վրա, որտեղ նշված են այն բոլոր դեպքերը, երբ մարդահամարի հարցաթերթերում բաց են թողնված կամ սխալմամբ գրանցված են անձինք:
Մարդահամարի հարցաթերթերում գրանցված բնակչության ընդհանուր թվաքանակի վերաբերյալ տվյալները` 9-րդ սյունակի հանրագումարը «Ընդամենը հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը-ընդամենն ըստ հաշվային տեղամասի» տողում, պետք է հավասար լինի 9-րդ սյունակի «Հաշվառված է հաշվարարի կողմից-ընդամենն ըստ հաշվային տեղամասի» տողի տվյալներին գումարած ամփոփ տեղեկագրի առաջին էջում «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» բաժնի 1-ին սյունակում լրացված «բաց թողնվածների» ընդհանուր թվաքանակի և հանած նույն բաժնի 4-րդ սյունակում «սխալմամբ գրանցվածների» ընդհանուր թվաքանակի վերաբերյալ տվյալները:
16. Վերահսկիչ շրջագայության ավարտից հետո հրահանգիչ-հսկիչը գրառում է վերահսկիչ շրջագայության ամսաթիվը և ստորագրում ամփոփ տեղեկագիրը: Եթե ամփոփ տեղեկագիրը կազմված է մի քանի թերթերից, ապա ստորագրությունը և ամսաթիվը գրառվում է միայն վերջին թերթի վրա:
Ձև 6-գյուղական
Հաստատված է
ՀՀ Ազգային վիճակագրական
ծառայություն
ՀՀ 2001 թ. մարդահամար
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
16.08.2001 թ. N 62 որոշմամբ
Մարդահամարի |
Հրահանգչական |
|
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ
N ________ (կազմված է _______ թերթերից) Մարզ ___________ Տարածք _____________________ Գյուղական համայնք _____________________________ |
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
(լրացվում է հրահանգիչ-հսկիչի կողմից)
Մարդահամարի ժամանակ հաշվարարի կողմից մարդահամարի հարցաթերթերում բաց է թողնվել (մարդ) |
Մարդահամարի ժամանակ հաշվարարի կողմից մարդահամարի հարցաթերթերում սխալմամբ գրանցվել է (մարդ) | ||||
Ընդամենը |
այդ թվում |
Ընդամենը |
այդ թվում | ||
բացակայողներ | ժամանակավոր ներկաներ |
բացակայողներ | ժամանակավոր ներկաներ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ընդամենը կազմվել են` քանակը Հսկիչ թերթեր (ձև 4) _______________________________ Վերահսկիչ փաստաթղթեր (ձև 6) ________________________ Ուղեկցող թերթեր (ձև 10) _____________________________ Բնակչությանը տրվել է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (ձև 5) |
ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ
(Ցուցակում լրացվում են տեղեկություններ յուրաքանչյուր գյուղական բնակավայրի, իսկ բնակավայրի սահմաններում` յուրաքանչյուր տուն (շինություն), վագոն-տնակ և այլն կամ բազմաբնակարանանոց շենքում յուրաքանչյուր բնակարանի, որտեղ հաշվեգրված է թեկուզ մեկ մարդ)
Գյուղական համայնքի և բնակավայրի անվանումը |
Փողոցի անվանումը, տան համար կամ տանտիրոջ ազգանունն ու անվան, հայրանվան սկզբնատառերը (բազմաբնակարան տների համար գրվում է նաև բնակարանի համարը և վարձակալի ազգանունն ու անվան, հայրանվան սկզբնատառերը) |
Լրացված |
Կազմվել են մարդա- |
Դրանցում գրանցվել են | ||||||||
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը |
այդ թվում | |||||||||
բացակայողներ |
ժամանակավոր ներկաներ | |||||||||||
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը |
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Հաշվառված է հաշվարարի կողմից` | ընդամենն ըստ էջի | |||||||||||
ընդամենն ըստ հաշվային տեղամասի | ||||||||||||
Ընդամենը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը (րացվում է հրահանգիչ-հսկիչի կողմից) | ընդամենն ըստ էջի | |||||||||||
ընդամենն ըստ հաշվային տեղամասի |
__ _______2001 թ. Հաշվարար` Վերահսկիչ շրջագայությունն անցկացվել է ___ _________2001 թ. Հրահանգիչ-հսկիչ` |
Ց ու ց ու մ ն ե ր
գյուղական վայրի հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի լրացման վերաբերյալ
1. Հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 6-գյուղական) լրացվում է հաշվարարի կողմից մարդահամարի ժամանակ և հետագայում օգտագործվում է մարդահամարի նախնական արդյունքները ստանալու համար:
2. Ամփոփ տեղեկագրի աջ անկյունում առանձնացված վանդակներում լրացվում է մարդահամարի և հրահանգչական տեղամասերի համարները, իսկ հասցեամասում` հաշվային տեղամասի համարը:
Եթե հաշվային տեղամասի բոլոր տների (շինությունների), բնակարանների գրառման համար ամփոփ տեղեկագրի մեկ թերթը չի բավականացնում, ապա գրառումը շարունակվում է տեղեկագրի երկրորդ թերթի վրա: Այդ դեպքում առաջին թերթի վրա` համարից հետո, գրվում է «ա» տառը, իսկ երկրորդում` «բ» տառը (օրինակ` 3ա, 3բ) և այլն:
Հասցեամասը լրացվում է ամփոփ տեղեկագրի յուրաքանչյուր թերթի վրա, իսկ թերթերի քանակը` միայն առաջինի վրա:
3. 1-ին սյունակում լրացվում է համայնքի և գյուղի լրիվ անվանումը:
4. 2-րդ սյունակում առանձին տողով լրացվում են տեղեկություններ յուրաքանչյուր տան (շինության), իսկ բազմաբնակարան տներում` առանձին տողով յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տեղեկությունները, որտեղ հաշվեգրված է թեկուզ մեկ մարդ:
5. Բնակավայրերի, տների (շինությունների), բնակարանների գրառումը կատարվում է նույն հերթականությամբ` ինչպես դրանք լրացված են հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակում: Որպեսզի այդ կարգը չխախտվի, նպատակահարմար է ամփոփ տեղեկագրի 1-ին և 2-րդ սյունակները լրացնել նախօրոք` մինչև մարդահամարի սկսվելը:
6. 3-րդ սյունակում գրառվում են մարդահամարի լրացրած հարցաթերթ(եր)ի համար(ներ)ը, իսկ 4-րդ սյունակում` կազմված մարդահամարի հարցաթերթ(եր)ի քանակ(ներ)ը:
7. Ամփոփ տեղեկագրի 3-13-րդ սյունակները լրացվում են մարդահամարի ժամանակ: Ամեն օր հաշվարարը պարտավոր է այդ սյունակներում գրառել այն տների (շինությունների) արդյունքները, որտեղ մարդահամարն արդեն անցկացվել է:
8. 5-7-րդ սյունակներում ցույց է տրվում մարդահամարի հարցաթերթերում հաշվեգրված բնակչության ընդհանուր թվաքանակը, իսկ 8-13-րդ սյունակներում այդ թվում առանձնացվում են բացակայողներն ու ժամանակավոր ներկաները:
9. Ամփոփ տեղեկագրում գրառելով յուրաքանչյուր բնակավայրի տների (շինությունների), բնակարանների վերաբերյալ պահանջվող տվյալները և համոզվելով, որ ոչ մի տուն (շինություն), բնակարան բաց չի թողնված, հաշվարարը հաշվում և գրում է 4-13-րդ սյունակներում հանրագումարները` ըստ յուրաքանչյուր բնակավայրի:
Եթե հաշվային տեղամասի մեջ ներառված են մի քանի գյուղեր, ապա հաշվարարը սկզբում հաշվարկում և գրանցում է մի գյուղի վերաբերյալ տվյալների հանրագումարները, այնուհետև` մյուսի և այսպես շարունակ: Բոլոր բնակավայրերի վերաբերյալ տվյալները ամփոփ տեղեկագրում գրառելուց հետո, հաշվարարը հաշվում է 4-13-րդ սյունակների հանրագումարներն ամբողջությամբ ըստ հաշվային տեղամասի և գրառում դրանք «Հաշվառված է հաշվարարի կողմից-ընդամենն ըստ հաշվային տեղամասի» տողում, ստուգում է հաշվարկների ճշգրտությունը (7-րդ սյունակի տվյալները պետք է հավասար լինեն 5-րդ և 6-րդ սյունակների տվյալների գումարին, 10-րդ սյունակի տվյալները` 8-րդ և 9-րդ սյունակների տվյալների գումարին, 13-րդ սյունակի տվյալները` 11-րդ և 12-րդ սյունակների տվյալների գումարին), գրառում է ամփոփ տեղեկագրի լրացման ամսաթիվը և ստորագրում է այն:
10. Եթե ամփոփ տեղեկագիրը լրացվում է մի քանի թերթերի վրա, ապա հաշվարարը հաշվարկում և լրացնում է ամփոփ տեղեկագրի հանրագումարներն ըստ յուրաքանչյուր էջի` «Հաշվառված է հաշվարարի կողմից-ընդամենն ըստ էջի» տողում, իսկ ամփոփ տեղեկագրի վերջին թերթի վրա լրացնում նաև հաշվային տեղամասի հանրագումարը, որը ստացվում է առանձին էջերի հանրագումարները գումարելով:
11. Ամփոփ տեղեկագիրը լրացնելուց և հաշվային տեղամասի հանրագումարները հաշվելուց հետո, հաշվարարը տեղեկագրի առաջին էջի վրա գրառում է` կազմված հսկիչ թերթերի, վերահսկիչ փաստաթղթերի, ուղեկցող թերթերի և մարդահամարն անցնելու մասին բնակչությանը տրված տեղեկանքների քանակը:
12. Մարդահամարի ամբողջ ժամանակաընթացքում հրահանգիչ-հսկիչը մանրազնին հետևում է ամփոփ տեղեկագրի ճշգրիտ լրացմանը` ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր շինությունում հաշվեգրված անձանց թվաքանակի, հատկապես բացակայողների և ժամանակավոր ներկաների հաշվառմանը:
13. Մարդահամարի ավարտից հետո (մինչև վերահսկիչ շրջագայություն սկսելը), հրահանգիչ-հսկիչը` մարդահամարի նյութերը հաշվարարներից ընդունելու ժամանակ, համեմատում է ամփոփ տեղեկագրում գրառված բնակչության թվաքանակը մարդահամարի հարցաթերթերի տվյալների հետ, ստուգում է հանրագումարների ճշգրտությունը և ուղղում թվաբանական սխալները:
14. Վերահսկիչ շրջագայության ավարտից հետո հրահանգիչ-հսկիչը, հաշվի առնելով վերահսկիչ շրջագայության ժամանակ մարդահամարի հարցաթերթերում կատարված բոլոր փոփոխությունները, ուղղումներ է մտցնում ամփոփ տեղեկագրի 4-13-րդ սյունակներում ըստ յուրաքանչյուր շինության, որտեղ փոփոխություններ է կատարվել` սխալ լրացված թվի վրա գիծ քաշելով և ճիշտը գրելով: Համապատասխան ուղղումներ է մտցվում նաև բնակավայրերի վերաբերյալ տվյալների հանրագումարներում:
«Հաշվառված է հաշվարարի կողմից» տողերում հանրագումարները չեն ուղղվում:
15. Հրահանգիչ-հսկիչը, հաշվի առնելով կատարված ուղղումները, հաշվում է հանրագումարներն ըստ յուրաքանչյուր էջի և ամբողջությամբ ըստ հաշվային տեղամասի և գրառում է դրանք «Ընդամենը հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» համապատասխան տողերում: Այդ տողերում ուղղումներ չլինելու դեպքում կրկնվում են «Հաշվառված է հաշվարարի կողմից» տողերում հաշվարարի կողմից կատարված գրառումները:
16. Եթե հրահանգիչ-հսկիչը վերահսկիչ շրջագայության ժամանակ հայտնաբերի, որ հաշվարարը մարդահամարի ժամանակ բաց է թողել որևէ տուն (շինություն), բնակարան, ապա նա բաց թողնված բնակարանի վերաբերյալ տվյալները պետք է լրացնի ամփոփ տեղեկագրի համապատասխան բնակավայրում` լրացնելով 3-13-րդ սյունակները, ինչպես նաև ուղղի հանրագումարները` ըստ բնակավայրի:
17. Եթե վերահսկիչ շրջագայության ժամանակ հրահանգիչ-հսկիչը լրացնում է հսկիչ թերթ, վերահսկիչ փաստաթուղթ և տալիս է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին, ապա նա համապատասխան փոփոխություններ է կատարում ամփոփ տեղեկագրի առաջին էջում:
18. «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» բաժինն ամփոփ տեղեկագրի առաջին էջում լրացվում է հրահանգիչ-հսկիչի կողմից` երահսկիչ շրջագայության ավարտից հետո, իր հուշատետրի 2-րդ աղյուսակի տվյալների հիման վրա, որտեղ նշված են այն բոլոր դեպքերը, երբ մարդահամարի հարցաթերթերում բաց են թողնված, կամ սխալմամբ գրանցված են անձինք:
Մարդահամարի հարցաթերթերում գրառված բնակչության ընդհանուր թվաքանակի տվյալները` 7-րդ սյունակի հանրագումարը «Ընդամենը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը»-ընդամենը ըստ հաշվային տեղամասի տողում պետք է հավասար լինի 7-րդ սյունակի «Հաշվառված է հաշվարարի կողմից ընդամենը ըստ հաշվային տեղամասի» տողի տվյալներին գումարած ամփոփ տեղեկագրի առաջին էջում լրացված «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» բաժնի 1-ին սյունակի, և հանած 4-րդ սյունակի տվյալները:
19. Վերահսկիչ շրջագայության ավարտից հետո հրահանգիչ-հսկիչը գրառում է վերահսկիչ շրջագայության ամսաթիվը և ստորագրում է ամփոփ տեղեկագիրը: Եթե ամփոփ տեղեկագիրը կազմված է մի քանի թերթից, ապա ստորագրությունը և ամսաթիվը դրվում է միայն վերջին թերթի վրա:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն ՀՀ 2001 թ. մարդահամար |
քաղաքային |
Մարդահամարի |
Հրահանգչական |
|
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ N ___
Մարզ ___________ Տարածք _____________________ Քաղաք______________ Թաղային համայնք _______________ |
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՆՓՈՓԱԳԻՐ
այդ թվում այդ թվում 1 2 3 4 5 6
Մարդահամարի ժամանակ հաշվարարի կողմից
մարդահամարի հարցաթերթերում բաց է թողնվել
(մարդ)Մարդահամարի ժամանակ հաշվարարի կողմից
մարդահամարի հարցաթերթերում սխալմամբ
գրանցվել է (մարդ)
Ընդամենը
Ընդամենը
բացակայողներ
ժամանակավոր
ներկաներբացակայողներ
ժամանակավոր
ներկաներ
Ընդամենը կազմվել են` քանակը Հսկիչ թերթեր (ձև 4) _______________________________ Վերահսկիչ փաստաթղթեր (ձև 6) ________________________ Ուղեկցող թերթեր (ձև 10) _____________________________ Բնակչությանը տրվել է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (ձև 5) |
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ
Հաշվային |
Հաշվարարի անվան և հայրանվան սկզբնատառերը |
Ամփոփ |
Լրացված |
Դրանցում գրանցվել են | ||||||||
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը |
այդ թվում | |||||||||
բացակայողներ |
ժամանակավոր ներկաներ | |||||||||||
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը |
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
1. ՀԱՇՎԱՌՎԱԾ Է ՀԱՇՎԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ | ||||||||||||
Ընդամենը հաշվառված է հաշվարարների կողմից | |
|||||||||||
2. ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ` ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ | ||||||||||||
Ընդամենը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը |
__ _______2001 թ. Հրահանգիչ-հսկիչ` |
Ց ու ց ու մ ն ե ր
հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիրը լրացնելու վերաբերյալ
1. Հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 7) լրացվում է հրահանգիչ-հսկիչի կողմից` իր տեղամասին ամրագրված հաշվարարներից մարդահամարի նյութերն ընդունելուց հետո:
Ամփոփ տեղեկագրի առաջին էջի (երեսամասի) աջ անկյունում գրվում է մարդահամարի տեղամասի համարը, որի կազմում է ներառված հրահանգչական տեղամասը և վերջինիս հաշվային տեղամասերի քանակը, իսկ հասցեամասում գրվում է նաև հրահանգչական տեղամասի համարը:
Եթե հրահանգչական տեղամասի կազմի մեջ ներառված են և' քաղաքներ, և' գյուղական բնակավայրեր, ապա լրացվում են երկու ամփոփ տեղեկագրեր:
2. Քաղաքների համար ձև 7-ը լրացնելիս պետք է հաշվի առնել.
Եթե որևէ տուն (շինություն) բաժանված է երկու և ավելի հաշվային տեղամասերի միջև, ապա ձև 7-ում առանձին տողով գրառվում են յուրաքանչյուր հաշվային տեղամասի տվյալների հանրագումարները, իսկ այնուհետև հաշվարկվում է տան (շինության) հանրագումարն ամբողջությամբ:
Եթե հրահանգչական տեղամասի կազմում ներառված են քաղաքային համայնքներին ենթակա գյուղական բնակավայրեր, ապա դրանց տվյալների հանրագումարները պետք է լրացվեն գյուղական վայրի ամփոփ տեղեկագրում:
3. Գյուղական վայրերի համար ձև 7-ը լրացնելիս պետք է հաշվի առնել.
3.1. Եթե որևէ բնակավայր բաժանված է երկու և ավելի հաշվային տեղամասերի միջև, ապա ձև 7-ում առանձին տողով գրառվում են յուրաքանչյուր հաշվային տեղամասի տվյալների հանրագումարները, իսկ այնուհետև հաշվարկվում բնակավայրի տվյալների հանրագումարն ամբողջությամբ:
3.2. Եթե հրահանգչական տեղամասի կազմի մեջ ներառված են երկու և ավելի գյուղական համայնքներ, ապա սկզբում գրառվում են տեղեկություններ մեկ գյուղական համայնքի բոլոր հաշվային տեղամասերի վերաբերյալ, հաշվարկվում ամբողջությամբ գյուղական համայնքի տվյալների հանրագումարը, այնուհետև գրառվում են տեղեկություններ մյուս գյուղական համայնքի հաշվային տեղամասերի վերաբերյալ տվյալներն և այդպես շարունակ:
4. 1-ին և 2-րդ բաժիններում հաշվային տեղամասերի տվյալները լրացվում են ըստ դրանց համարների հաջորդականության:
5. Ձև 7-ի 1-ին բաժնի «Հաշվառված է հաշվարարի կողմից» 3-13-րդ սյունակները յուրաքանչյուր հաշվային տեղամասի համար լրացվում են ձև 6-ի (հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիր) համապատասխան հանրագումարային տվյալներից, իսկ 2-րդ բաժնի` «Հանրագումարը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» տվյալները լրացվում են հաշվարարի ամփոփ տեղեկագրի «Ընդամենը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը-ընդամենը ըստ հաշվային տեղամասի» տողի տվյալներից:
6. Ձև 7-ի «Վերահսկիչ շրջագայության արդյունքների ամփոփագիր» բաժինը հրահանգիչը լրացնում է իր տեղամասին ամրագրված հաշվային տեղամասերի` ամփոփ տեղեկագրերի (ձև 6) «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» բաժնի համապատասխան տվյալներից:
7. Մարդահամարի հարցաթերթերում հաշվեգրված բնակչության ընդհանուր թվաքանակի տվյալները` 7-րդ սյունակի «Հանրագումարը հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» տողում, պետք է հավասար լինի 7-րդ սյունակի «Ընդամենը հաշվառված է հաշվարարների կողմից» տողի հանրագումարի տվյալներին գումարած ամփոփ տեղեկագրի առաջին էջում լրացրած «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» ամփոփագրի 1-ին սյունակի «բաց թողնվածների» ընդհանուր թվաքանակի և հանած նույն ամփոփագրի 4-րդ սյունակի «սխալմամբ գրանցվածների» ընդհանուր թվաքանակի վերաբերյալ տվյալները:
8. Կազմված հսկիչ թերթերի, վերահսկիչ փաստաթղթերի, ուղեկցող թերթերի և մարդահամարն անցնելու մասին բնակչությանը տրված տեղեկանքների քանակի մասին տվյալները լրացվում են ձև-6-ի համապատասխան տվյալներն ամփոփելով:
9. Գրառելով բոլոր հաշվային տեղամասերի տվյալները և հաշվարկելով հանրագումարները, 3-րդ և 4-րդ կետերում շարադրված ցուցումներին համապատասխան, հրահանգիչ-հսկիչը հաշվարկում է հանրագումարներն ամբողջությամբ ըստ հրահանգչական տեղամասի (ըստ 1-ին և 2-րդ բաժինների):
10. Համոզվելով, որ փաստաթուղթը ճիշտ է կազմված, հրահանգիչ-հսկիչը գրառում է ամսաթիվը և ստորագրում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն ՀՀ 2001 թ. մարդահամար |
քաղաքային |
Մարդահամարի տեղամասում ներառված
|
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ N ___
Մարզ ___________ Տարածք _____________________ Քաղաք______________ Թաղային համայնք _______________ |
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Մարդահամարի ժամանակ հաշվարարի կողմից մարդահամարի հարցաթերթերում բաց է թողնվել (մարդ) |
Մարդահամարի ժամանակ հաշվարարի կողմից մարդահամարի հարցաթերթերում սխալմամբ գրանցվել է (մարդ) | ||||
Ընդամենը |
այդ թվում |
Ընդամենը |
այդ թվում | ||
բացակայողներ | ժամանակավոր ներկաներ |
բացակայողներ | ժամանակավոր ներկաներ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ընդամենը կազմվել են` քանակը Հսկիչ թերթեր (ձև 4) _______________________________ Վերահսկիչ փաստաթղթեր (ձև 6) ________________________ Ուղեկցող թերթեր (ձև 10) _____________________________ Բնակչությանը տրվել է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (ձև 5) Ծանոթություն ____________________________________ _____________________________________________ _____________________________________________ |
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ
Հրահանգ- |
Քաղաքային, գյուղական համայնքների անվանումը |
Հաշվային |
Ամփոփ տեղեկագրերի |
Լրացված |
Դրանցում գրանցվել են | |||||||||
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը |
այդ թվում | |||||||||||
ձև 6 |
ձև 7 |
բացակայողներ |
ժամանակավոր ներկաներ | |||||||||||
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը |
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
15 |
1. ՀԱՇՎԱՌՎԱԾ Է ՀԱՇՎԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ | ||||||||||||||
Ընդամենը հաշվառված է հաշվարարների կողմից | ||||||||||||||
2. ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ` ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ | ||||||||||||||
Ընդամենը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը |
__ _______2001 թ. Մարդահամարի տեղամասի վարիչ` |
Ց ու ց ու մ ն ե ր
մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագրի լրացման վերաբերյալ
1. Մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 8) լրացնում է մարդահամարի տեղամասի վարիչն իր տեղամասի հրահանգիչ-հսկիչներից մարդահամարի նյութերն ընդունելուց հետո: Ամփոփ տեղեկագրի աջ անկյունում լրացվում է մարդահամարի տեղամասում ներառված հրահանգչական տեղամասերի քանակը, իսկ հասցեամասում` մարդահամարի տեղամասի համարը:
2. Եթե մեկ մարդահամարի տեղամասի մեջ ներառված են և' քաղաքներ, և' գյուղական բնակավայրեր, ապա լրացվում են երկու տեղեկագրեր` մեկը քաղաքների, մյուսը` գյուղական վայրերի համար:
Մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագրում լրացվում են տեղեկություններ յուրաքանչյուր քաղաքի և գյուղական համայնքի վերաբերյալ:
3. Եթե քաղաքային համայնքին ենթարկվում է (են) գյուղական բնակավայր(եր), ապա այդ բնակավայր(եր)ի վերաբերյալ հանրագումարները պետք է ներառվեն գյուղական վայրերի ամփոփ տեղեկագրում: Բոլոր այդպիսի դեպքերի համար համապատասխան նշում է արվում քաղաքների համար կազմված տեղեկագրի առաջին էջում` «Ծանոթությունում»:
4. Եթե քաղաքային և գյուղական բնակավայրերը բաժանված են երկու և ավելի հրահանգչական տեղամասերի միջև, ապա նախ գրառվում են տվյալ բնակավայրի հրահանգչական տեղամասի հանրագումարներն, այնուհետև` հանրագումարներն ըստ յուրաքանչյուր բնակավայրի:
5. Եթե մեկ հրահանգչական տեղամասը ներառում է մի քանի գյուղական համայնքներ, ապա նախ գրառվում են տվյալ հրահանգչական տեղամասի յուրաքանչյուր բնակավայրի կամ յուրաքանչյուր գյուղական համայնքի հանրագումարները, հետո ամբողջ հրահանգչական տեղամասի հանրագումարները:
6. Մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 8) լրացվում է հրահանգչական տեղամասերի (ձև 7) համապատասխան տվյալների դուրս գրման եղանակով, ընդ որում ձև 8-ի «Հաշվի է առնվել հաշվարարների կողմից» 1-ին բաժնում պետք է գրառվեն ձև 7-ի առաջին բաժնի համապատասխան տվյալները, իսկ 2-րդ բաժնում «Հանրագումարը հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը»` ձև 7-ի 2-րդ բաժնի տվյալները:
7. Մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագրի «Վերահսկիչ շրջագայության արդյունքների ամփոփագիր» բաժինը լրացվում է հրահանգչական տեղամասերի ամփոփ տեղեկագրերի նույն բաժնի համապատասխան տվյալների հիման վրա: Մարդահամարի հարցաթերթերում հաշվեգրվածների ընդհանուր թվաքանակի (9-րդ սյունակի հանրագումարը) վերաբերյալ տվյալը «Ընդամենը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» տողում պետք է հավասար լինի 9-րդ սյունակի հանրագումարին` «Ընդամենը հաշվառված է հաշվարարների կողմից» տողի տվյալին գումարած ամփոփ տեղեկագրի առաջին էջում լրացված «բաց թողնվածների» ընդհանուր թվաքանակի (1-ին սյունակ «Վերահսկիչ շրջագայության արդյունքների ամփոփագիր») և հանած «Մարդահամարի հարցաթերթերում սխալմամբ գրանցվածների» ընդհանուր թվաքանակի (նույն ամփոփագրի 4-րդ սյունակը) վերաբերյալ տվյալները:
8. Կազմված հսկիչ թերթերի, վերահսկիչ փաստաթղթերի, ուղեկցող թերթերի և բնակչությանը տրված տեղեկանքների քանակի վերաբերյալ տվյալները ստացվում են ձև-7-երի համապատասխան տվյալների հանրագումարների հիման վրա:
9. Համոզվելով, որ փաստաթուղթը ճիշտ է կազմված, մարդահամարի տեղամասի վարիչը գրառում է ամսաթիվը և ստորագրում փաստաթուղթը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն ՀՀ 2001 թ. մարդահամար |
քաղաքային |
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
Մարզ ______________________________ Տարածք _____________________________
Քաղաք______________ Թաղային համայնք ________________ Մարդահամարի տեղամաս N _______
N |
Քաղաքային, |
Հանրագումարը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը |
Լրացվում է վիճակագրության | |||||||||||||
ընդամենը մարդահամարի |
այդ թվում |
առկա բնակչություն |
մշտական բնակչություն | |||||||||||||
բացակայողներ |
ժամանակավոր ներկաներ | |||||||||||||||
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը |
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը |
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը |
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը |
տղամարդիկ |
կանայք |
ընդամենը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
__ _______2001 թ. Մարդահամարի տեղամասի
վարիչ _______________________
ստորագրություն
քաղաքային
ՀՀ Ազգային վիճակագրական
ծառայություն
ՀՀ 2001 թ. մարդահամար
Ձև 9 --------- (որը պետք չէ, ջնջել)
գյուղական
Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
16.08.2001 թ. N 62 որոշմամբ
Մարզում (տարածքում) ներառված մարդահամարի տեղամասերի քանակը
|
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր
ՄԱՐԶԻ (ՏԱՐԱԾՔԻ)
Մարզ ___________ Տարածք _____________________ Քաղաք______________ Թաղային համայնք _______________ |
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ
այդ թվում` այդ թվում` 1 2 3 4 5 6
Մարդահամարի ժամանակ հաշվարարի կողմից
մարդահամարի հարցաթերթերում բաց է թողնվել
(մարդ)Մարդահամարի ժամանակ հաշվարարի կողմից
մարդահամարի հարցաթերթերում սխալմամբ
գրանցվել է (մարդ)
Ընդամենը
Ընդամենը
բացակայողներ
ժամանակավոր
ներկաներբացակայողներ
ժամանակավոր
ներկաներ
Ընդամենը կազմվել են` քանակը Հսկիչ թերթեր (ձև 4) _______________________________ Վերահսկիչ փաստաթղթեր (ձև 6) ________________________ Ուղեկցող թերթեր (ձև 10) _____________________________ Բնակչությանը տրվել է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (ձև 5) Ծանոթություն ____________________________________ _____________________________________________ _____________________________________________ |
Մարդա- Քաղաքի կամ գյուղական Հրահանգ- Հաշվային Ամփոփ տեղեկագրի թերթերի Լրացված Դրանցում գրանցվել են տղամարդիկ կանայք ընդամենը այդ թվում ձև 7 ձև 8 բացակայողներ ժամանակավոր ներկաներ տղամարդիկ կանայք ընդամենը տղամարդիկ կանայք ընդամենը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 1. ՀԱՇՎԱՌՎԱԾ Է ՀԱՇՎԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2. ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ ` ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ
համարի
տեղամասի
համարը
համայնքի անվանումը
չական
տեղամասերի
քանակը
տեղա-
մասերի
քանակը
քանակը
մարդահամարի
հարցաթերթերի
քանակը
Ընդամենը հաշվառված է հաշվարարի կողմից
Ընդամենը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը
__ _______2001 թ.
վիճակագրության մարզային (տարածքային) գործակալության (բաժնի) պետ`
Ց ու ց ու մ ն ե ր
մարզի (տարածքի) ամփոփ տեղեկագիրը լրացնելու վերաբերյալ
1. Մարզի (տարածքի) ամփոփ տեղեկագիրը (ձև 9) լրացնում է մարզային գործակալության (դրա տարածքային բաժնի) պետը` տարածքային բաժնի պետերից (մարդահամարի տեղամասի վարիչներից) մարդահամարի նյութերը ստանալուց հետո:
Եթե մարզի (տարածքի) մեջ մտնում են և' քաղաքներ, և' գյուղական բնակավայրեր, ապա լրացվում են երկու ամփոփ տեղեկագրեր` մեկը քաղաքի, մյուսը` գյուղական վայրերի համար:
2. Մարզի (տարածքի) ամփոփ տեղեկագրում տեղեկությունները լրացվում են ըստ յուրաքանչյուր քաղաքային կամ գյուղական համայնքի:
3. Եթե քաղաքային կամ գյուղական համայնքը բաժանված է երկու և ավելի մարդահամարի տեղամասերի միջև, ապա սկզբում գրառվում են տվյալ համայնքի յուրաքանչյուր մարդահամարի տեղամասի հանրագումարներն` ըստ համարների հաջորդականության, իսկ այնուհետև` տվյալ քաղաքային կամ գյուղական համայնքի հանրագումարն ամբողջությամբ:
4. Եթե մարդահամարի տեղամասի մեջ ներառված են մի քանի քաղաքային կամ գյուղական համայնքներ, ապա սկզբում լրացվում են յուրաքանչյուր քաղաքային կամ գյուղական համայնքի վերաբերյալ հանրագումարները, իսկ այնուհետև` մարդահամարի տեղամասի հանրագումարները:
5. Եթե քաղաքային համայնքին ենթարկվում են գյուղական բնակավայր(եր), ապա այդ բնակավայր(եր)ի հանրագումարները պետք է մտցվեն գյուղական վայրի ամփոփ տեղեկագրում:
Այդպիսի դեպքերի համար կատարվում է համապատասխան գրառում` քաղաքի համար կազմված ամփոփ տեղեկագրի առաջին էջի «Ծանոթությունում»:
6. Մարզի (տարածքի) ամփոփ տեղեկագիրը (ձև 9) կազմվում է մարդահամարի տեղամասերի (ձև 8) ամփոփ տեղեկագրերից համապատասխան տվյալները դուրս գրելով, ընդ որում ձև 9-ի` «Հաշվառված է հաշվարարների կողմից» 1-ին բաժնում պետք է գրառվեն ձև 8-ի 1-ին բաժնի տվյալները, իսկ 2-րդ բաժնում` «Հանրագումարը` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» ձև 8-ի 2-րդ բաժնի տվյալները:
7. Օդանավակայաններում և սահմանային անցման կետերում մարդահամարի հաշվառման հանրագումարները լրացվում են այն բնակավայրերի հանրագումարներում, որի տարածքում դրանք գտնվում են:
8. Մարզի (տարածքի) ամփոփ տեղեկագրի «Վերահսկիչ շրջագայության արդյունքների ամփոփագիր» բաժինը լրացվում է մարդահամարի տեղամասերի ամփոփ տեղեկագրերի համապատասխան տվյալներն ամփոփելով:
9. Մարդահամարի հարցաթերթերում հաշվեգրված բնակչության ընդհանուր թվաքանակի վերաբերյալ տվյալները, 10-րդ սյունակի «Ընդամենը հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» տողում պետք է հավասար լինի 10-րդ սյունակի «Ընդամենը հաշվառված է հաշվարարների կողմից» տողի տվյալներին, գումարած «Վերահսկիչ շրջագայության արդյունքների ամփոփագիր» բաժնի 1-ին սյունակում «բաց թողնվածների» ընդհանուր թվաքանակի և հանած նույն ամփոփագրի 4-րդ սյունակի «սխալմամբ գրանցվածների» ընդհանուր թվաքանակի վերաբերյալ տվյալները:
10. Կազմված հսկիչ թերթերի, վերահսկիչ փաստաթղթերի, ուղեկցող թերթերի և բնակչությանը տրված տեղեկանքների ընդհանուր քանակի վերաբերյալ տվյալները ստացվում են ձև 8-ի համապատասխան տվյալներն ամփոփելով:
11. Համոզվելով, որ փաստաթուղթը ճիշտ է կազմված, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության (դրա տարածքային բաժնի) պետը գրառում է ամսաթիվը և ստորագրում այն:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 օգոստոսի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001136