Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.01/6(461) Հոդ.153
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2006 թվականի N 6-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 34-րդ կետը «ստանձնված պարտավորությունների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսերի (բացի օդային տրանսպորտի ծախսերի),» բառերով,

բ) 35-րդ կետի «բ» ենթակետը «չդասվող պարտավորությունները» բառերից հետո լրացնել «, ներառյալ գործուղման և ծառայողական շրջագայությունների գծով ծախսերը (բացի օդային տրանսպորտի ծախսերից)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
     

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 13
    Երևան