Գլխավոր տեղեկություն
Համար
N 179-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2003-01.01.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.16/31(117) Հոդ.256
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.05.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003194

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 մայիսի 2003 թ.

N 179-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 11-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների կազմի, կառուցվածքի, հրապարակման և հրատարակման ժամկետների, պահպանման և բաշխման կարգը» նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 318 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2003 թ. մայիսի 16
Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի մայիսի 14-ի
թիվ 179-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) կողմից պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները:

2. Կենտրոնական բանկի կողմից թողարկվող պարբերականներն են.

2.1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր», որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

2.1.1. Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ և անհատական որոշումները, Կենտրոնական բանկի նախագահի որոշումները, որոնք առնչվում են Կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, ինչպես նաև այլ իրավական ակտեր.

2.1.2. դրամավարկային ամփոփագիրը.

2.1.3. վիճակագրական հավելվածը, որը ներառում է`

ա) մակրոտնտեսական ցուցանիշները,

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ցուցանիշները,

գ) դրամավարկային հիմնական ցուցանիշները,

դ) արտաքին պահուստները,

ե) ֆինանսական շուկան,

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկային ներդրումները,

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ներգրաված ավանդները,

ը) Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հիմնական ցուցանիշները և հիմնական տնտեսական նորմատիվները,

թ) Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային համակարգը.

2.1.4. այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

2.2. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր», որը պարունակում է տվյալ եռամսյակի դրամավարկային ծրագրի և փաստացի ցուցանիշների համեմատական վերլուծությունը, մասնավորապես`

2.2.1. մակրոտնտեսական իրավիճակը.

2.2.2. արտաքին հատվածը.

2.2.3. Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության Կառավարության փոխհարաբերությունները.

2.2.4. դրամավարկային քաղաքականությունը.

2.2.5. ֆինանսական շուկան.

2.2.6. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի զարգացման հիմնական միտումները.

2.2.7. վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը.

2.2.8. Կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշիռը.

2.2.9. վիճակագրական հավելվածը, որը ներառում է Կենտրոնական բանկի աշխատակիցների հետազոտական և վերլուծական այն նյութերը, որոնք հավանության են արժանացել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Ընդ որում, Կենտրոնական բանկի աշխատակիցների վերլուծական ու հետազոտական աշխատանքները Կենտրոնական բանկի խորհրդի հավանությանն արժանանալուց մեկ օր հետո ներկայացվում են Կենտրոնական բանկի պարբերականների հրապարակման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում ինչպես թղթով, այնպես էլ մագնիսական կրիչով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր» պարբերականում զետեղվելու նպատակով: Հրապարակվելուց հետո նշված աշխատանքը պետք է մուտքագրվի գրադարանային ծրագիր և հնարավորություն տրվի փնտրել ըստ հեղինակի ազգանվան և թեմայի: Աշխատանքի անվանաթերթում նշվում են կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, վերնագիրը, հեղինակի անունը և ազգանունը, տպագրման տարեթիվը և պարբերականի հերթական համարը:

2.2.10. Այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

2.3. «Սղաճը Հայաստանի Հանրապետությունում», որը բաղկացած է հետևյալ բաժիններից`

2.3.1. տնտեսական միջավայրի բնութագիրը.

2.3.2. սղաճի դինամիկան Հայաստանի Հանրապետությունում.

2.3.3. դրամավարկային քաղաքականությունը.

2.3.4. հարկաբյուջետային քաղաքականությունը.

2.3.5. արտաքին հատվածը.

2.3.6. իրական հատվածը.

2.3.7. սղաճի սպասումները հաջորդ ժամանակահատվածի համար.

2.3.8. այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

2.4. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվետվություն (տարեկան)», որը բաղկացած է հետևյալ բաժիններից`

2.4.1. տնտեսության ընդհանուր բնութագիրը.

2.4.2. դրամավարկային քաղաքականությունը.

2.4.3. բանկային համակարգի զարգացումը և օրենսդրական ու ենթաօրենսդրական կարգավորումը.

2.4.4. վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը.

2.4.5. կադրային քաղաքականություն և հասարակության հետ կապեր.

2.4.6. Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվություններ.

2.4.7. կանխիկ դրամաշրջանառությունը.

2.4.8. Կենտրոնական բանկի խորհրդին ուղղված անկախ աուդիտորական կազմակերպության հաշվետվությունը.

2.4.9. Կենտրոնական բանկի կառուցվածքը.

2.4.10. վիճակագրական հավելված.

2.4.11. այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

2.5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագիր», որը բաղկացած է հետևյալ բաժիններից`

2.5.1. իրական հատվածի ցուցանիշները.

2.5.2. արտաքին հատվածը.

2.5.3. պետական բյուջեի ցուցանիշները.

2.5.4. դրամավարկային ցուցանիշները.

2.5.5. արտաքին պահուստները.

2.5.6. ֆինանսական շուկան.

2.5.7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի վարկային ներդրումները.

2.5.8. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի ավանդները.

2.5.9. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հիմնական ցուցանիշները և տնտեսական նորմատիվները.

2.5.10. վճարահաշվային համակարգ.

2.5.11. այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

2.6. «Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիր», որը բաղկացած է հետևյալ բաժիններից`

2.6.1. նախորդ տարվա տնտեսական իրավիճակը և դրամավարկային քաղաքականության արդյունքները, որը ներառում է`

ա) մակրոտնտեսական իրավիճակը,

բ) Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ փոխհարաբերությունները,

գ) արտաքին հատվածը,

դ) նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության արդյունքները,

ե) Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կարգավորումն ու զարգացումը,

զ) Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային հարաբերությունները.

2.6.2. առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրները և ուղղությունները`

ա) մակրոտնտեսական իրավիճակի գնահատականը,

բ) Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ փոխհարաբերությունները,

գ) արտաքին հատվածի գնահատականը,

դ) դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրները և ուղղությունները,

ե) Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի զարգացման ընդհանուր միտումները,

զ) վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը,

է) դրամավարկային քաղաքականության հետ կապված ռիսկերը.

2.6.3. վիճակագրական հավելված.

2.6.4. այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

Կենտրոնական բանկի խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագրի» հաստատմանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում վերջինս հրապարակվում է մամուլում:

2.7. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» - հատուկ թողարկում, որի բովանդակությունը և տպաքանակը պատասխանատու ստորաբաժանման կողմից Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն են ներկայացվում ըստ հրապարակման անհրաժեշտության, իսկ թողարկման ենթակա օրինակների քանակը, ժամկետները, պատասխանատու անձանց շրջանակը կարգավորվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ:

3. Կենտրոնական բանկի պարբերականների պատրաստումը, հաստատումը, հրապարակումը, բաշխումը և Կենտրոնական բանկի Ինտերնետի «Տնային էջում» տեղադրումն իրականացվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետներում:

4. Պարբերականների թողարկման պարբերականությունը և լեզուն սահմանվում են համաձայն ենթահավելված 1-ի:

 

Ենթահավելված 1

 

Պարբերականների թողարկման պարբերականությունը ԵՎ լեզուն

 

 

Պարբերականի անվանումը

Թողարկման
պարբերականությունը

Լեզուն

1. Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի տեղեկագիր
ամսական հայերեն
2. Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի բանբեր
եռամսյակային հայերեն
3. Սղաճը Հայաստանի Հանրապետությունում կիսամյակային հայերեն
4. Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի հաշվետվություն
տարեկան հայերեն,
անգլերեն

5.

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վիճակագրական
տեղեկագիր
տարեկան հայերեն,
անգլերեն
6. Հայաստանի Հանրապետության
դրամավարկային քաղաքականության ծրագիր
տարեկան հայերեն,
անգլերեն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.09.2005, N 456-Ն 01.01.2006, N 179-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան