Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 170
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2001-01.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.06.2001
Վավերացման ամսաթից
27.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հունիսի 2001 թվականի

թիվ 170

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 144 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 01.01.03 թվականից` 06.08.02 թիվ 258-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հուլիսի 22-ի թիվ 144 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումների փոփոխությունները (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումներում սույն որոշման 1-ին կետով հաստատված փոփոխությունները համաձայնեցնելու նպատակով:

3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված փոփոխություններն ուժի մեջ են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնեցման պահից 7 օր հետո:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

------------- Տ. Սարգսյան  

-- ----------- 2001 թ.

  ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է  

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`

-------------- Վ. Խաչատրյան

 -- ----------- 2001 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

- 1954 «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների հետ» հաշիվը վերանվանել «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ»

- 1956 «Ոչ ռեզիդենտ բանկերից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր» հաշիվը վերանվանել «Ոչ ռեզիդենտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր»

- 1958 «Ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր» հաշիվը վերանվանել «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ»

- 2222 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ոչ ռեզիդենտ բանկերին վաճառված արժեթղթեր» հաշիվը վերանվանել «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ոչ ռեզիդենտներին վաճառված արժեթղթեր»

- 2224 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտներին վաճառված արժեթղթեր» հաշիվը վերանվանել «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց վաճառված արժեթղթեր»

- 4114 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների հետ» հաշիվը վերանվանել «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ»

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան