Գլխավոր տեղեկություն
Համար
N 116-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2003-02.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.11.19/29(115) Հոդ.227
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.04.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 մայիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60603157

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 ապրիլի 2003 թ.
ք. Երևան

  N 116-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 Թ. ՄԱՐՏԻ 14-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով, 51-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 14-ի N 42-Ն «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշման վերնագրում և 1-ին կետում «ընտրությունների» բառերից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 14-ի N 42-Ն «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

ա) 1-ին կետում «քաղաքացիների ընտրական» բառերից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը:

բ) 2-րդ և 3-րդ կետերում «ընտրական» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը:

գ) 2-րդ կետում «ընտրությունների» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկության» բառերը:

դ) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ)» ենթակետով՝

«գ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումները, հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը, հանրաքվեի քվեարկության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև հանրաքվեի դրվող նախագծի ամբողջ տեքստը»:

ե) 17-րդ կետում «ընտրությունները» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը» բառերը:

զ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը լրացնել նոր «181» կետով՝

«181. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում մեկից ավելի ընտրական տեղամասերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները, կազմում է ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը, ստորագրում և կնքում Հայաստանի Հանրապետության զինանշանով կնիքով»:

է) 19-րդ կետում «Ընտրությունների» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկության արդյունքների» բառերը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` Ա. Սահրադյան