Գլխավոր տեղեկություն
Համար
N 16/2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2002-29.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.11.19/29(115) Հոդ.237
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
08.11.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602293

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

8 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 16/2-Ն
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով և 55-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրողների ցուցակների ձևը (Հավելվածը կցվում է):

2. Քվեարկությանը մասնակցելու համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում`

ա) անձնագիրը,

բ) անձնագրին փոխարինող փաստաթուղթը` 9-րդ ձևը,

գ) զինվորական սպաների և ենթասպաների համար` նաև զինվորական վկայականը,

դ) այլ զինծառայողների համար` զինվորական գրքույկը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`
Ա. Սահրադյան

 

Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2002 թ. նոյեմբերի 8-ի թիվ 16/2-Ն որոշման

 

Ձև


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ


____  _________________ 2003 թ.


Թիվ ______ ընտրատարածքի թիվ ______ տեղամաս


_______________________________________
(տեղամասի գտնվելու վայրը)


Հ/Հ

Ազգանուն, անուն,
հայրանուն

Հասցեն

Ծննդյան տարի,
ամիս, ամսաթիվ
Անձը հաստատող
փաստաթուղթ N
Ստորագրություն
           
           
           
           
           
           
           

Համայնքի ղեկավար

ՆԳՆ անձնագրային մարմիններ

 

Կ.Տ.


Կ.Տ.