ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 1995 թվականի թիվ 122
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. հունիսի 7-ի թիվ 321 որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին` սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում բոլոր սպասարկվող ձեռնարկություններից, կազմակերպություններից, հիմնարկություններից (այդ թվում` բյուջետային) և անհատ ձեռներեցներից պահանջել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան օղակից հարկ վճարողների հաշվառման համարների ստացման մասին տեղեկանքի ներկայացումը:
2. Սահմանել, որ 1995 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվում է հարկ վճարողների հաշվառման համարներ չստացած հաճախորդների բանկային սպասարկումը:
3. Սահմանել, որ ՀՀ պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների կատարման դեպքում վճարման հանձնարարագրերի (ձև 0401002) ձախ մասում հարկ վճարողի անվանումից առաջ «Կոդ» նշումով ազատ վանդակում պարտադիր կարգով նշվում է հարկ վճարողների հաշվառման ութանիշ համարը:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչության վրա:
|