Գլխավոր տեղեկություն
Համար
N 1153
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-13.03.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2000
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.03.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2000 թվականի N 1153

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 805 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 06.05.97 թ. հրամանագրով և Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը կանոնակարգելու նպատակով`

1. Երևանի քաղաքապետի 1998 թ. հոկտեմբերի 13-ի «Երևան քաղաքում ուղևորատար տրանսպորտային սպասարկումներ կատարել ցանկացող տնտեսվարող սուբյեկտների ընտրության մրցութային կարգը և վերգետնյա ուղևորատար տրանսպորտային երթուղիների ցանցը հաստատելու մասին» N 805 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1.1. Որոշման հավելված 3-ի 2-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ խմբագրությամբ`

- նախատեսված և ապահովված լինեն վարորդների առողջական վիճակի ամենօրյա ստուգումը և շարժակազմի նախաերթային տեխզննումը:

1.2. Հավելված 4-ի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

- մասնակցության վճարի չափը կազմում է 5000 դրամ, իսկ մրցույթին ներկայացվող յուրաքանչյուր միավոր շարժակազմի համար 1000 դրամի չափով, որն իր մեջ ներառում է մրցույթի կազմակերպման, անցկացման և այլ գրասենյակային ծախսեր:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության (Ա. Զաքարյան) վրա:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վ. Վարդանյանի վրա:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 50000114