«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2002թ.
Պետական գրանցման թիվ 60602382
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 նոյեմբերի 2002 թ. |
N 18/3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՏՆՕՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու կարգը (Հավելված):
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Ա. Սահրադյան |
|
Հավելված ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. նոյեմբերի 20-ի թիվ 18/3-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին ԵՎ տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու
1. Համայնքի ղեկավարը, քվեարկությունից 45 օր առաջ, համայնքում կազմավորում է տեղամասային կենտրոններ, որոնց մասին, երկօրյա ժամկետում, համայնքի վարչական շենքի տարածքում (քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան) և համապատասխան տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի վայրում, փակցնում է տեղամասային կենտրոնների և տեղամասերի նկարագրերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հայտարարություն:
2. Հնարավորության դեպքում նման հայտարարություններ են փակցվում նաև համայնքի ենթակայության ներքո կամ համայնքի տարածքում գտնվող վարչական այլ շենքերում (ԲՇՏ-եր, համատիրություններ, փոստային բաժանմունքներ և այլն) կամ մարդաշատ այլ վայրերում: