«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 հոկտեմբերի 2002 թ. ք. Երևան |
N 15/1-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետով, 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2002 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-389 որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը կարող են բողոքարկվել դատարան:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տվյալ ընտրական տեղամասում հաշվառված` սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացուն տալիս է սույն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված տեղեկանք` դատարան ներկայացնելու համար (ձևը կցվում է):
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովները դատարանի վճռի հիման վրա կազմում են ընտրողների լրացուցիչ ցուցակ` կցելով դատարանի վճռի պատճենը:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են դատարանի վճռով ընտրության ներկայացած քաղաքացուն ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տրամադրել քվեաթերթիկ (քվեաթերթիկներ) և թույլատրել մասնակցելու քվեարկությանը:
5. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են երկու օրինակից: Լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:
6. Ընտրողների լրացուցիչ ցուցակի մեկ օրինակը և դատարանի վճիռների պատճենները ընտրողների հիմնական ցուցակների հետ փաթեթավորվում և ընտրական մյուս փաստաթղթերի հետ միասին, սահմանված կարգով, ներկայացվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Լրացուցիչ ցուցակի երկրորդ օրինակը քվեարկությունից հետո փակցվում է տեղամասային կենտրոնում ընտրողների հիմնական ցուցակների կողքին` մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղաքացի __________________________________________ /Ազգանուն, անուն, հայրանուն/
Անձնագիր` սերիա _____________ համար ____________________
Հաշվառված _________________փողոց _____________________ /գյուղ, քաղաք/
շենք ____________ բնակարան /տուն/ _______________________
թիվ ______ ընտրատարածքի, թիվ ____ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված չէ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ ________________ Կ.Տ. /ստորագրություն/ |