Գլխավոր տեղեկություն
Համար
N 134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2003-12.02.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.28/4.1 Հոդ.65
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.02.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302447

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 134-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ՇՏԱՊ-ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների գործարկման և կապալային աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 1-ԿՇ (շտապ-ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 134-Ն որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Մեթոդական ցուցումները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարություն իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների ծավալները ձև թիվ 1-կշ պետական վիճակագրական հաշվետվությունում լրացնելու կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական կապալային աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

Այն կապալառու կազմակերպությունը, որի կազմում կան իրավաբանական անձ չհանդիսացող արտադրական միավորներ, ներկայացնում են ամփոփ հաշվետվություն, ընդգրկելով յուրաքանչյուր միավորի վերաբերյալ համապատասխան տվյալները:

Միաժամանակ կապալառու կազմակերպության ամփոփ հաշվետվությունում չեն արտացոլվում այլ պետությունների տարածքում գտնվող արտադրական միավորների վերաբերյալ տվյալները:

2. Կապիտալ շինարարության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունները կազմվում և ներկայացվում են հաստատված օրացուցային ժամկետներին համապատասխան: Նոր ստեղծված կազմակերպությունները վիճակագրական տեղեկատվությունը ներկայացնում են՝ սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար:

3. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները ներկայացվում են յուրաքանչյուր ամսվա համար՝ հաշվետու ժամանակաշրջանից հետո հաջորդ ամսվա 4-ին:

4. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները կազմվում են աճողական ձևով:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

6. Սույն բաժնում լրացվում են կապալի և ենթակապալի պայմանագրերով կառուցվող բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների շինարարության (ներառյալ սեփական օբյեկտների շինարարությունը) վերաբերյալ տվյալները` անկախ ֆինանսավորման աղբյուրից, իսկ 1-3 սյունակներում համապատասխանաբար ըստ տարեսկզբից, այդ թվում գյուղական վայրերում և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում:

Այն կապալառու կազմակերպությունները, որոնք ենթակապալային պայմանագրերի հիման վրա կատարում են մասնագիտացված աշխատանքներ այս բաժինը չեն լրացնում:

 

3. ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

7. 2-րդ բաժնում լրացվում են կնքված պայմանագրերի հիման վրա ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները (ներառյալ հաշվետու կազմակերպության սեփական շինարարությունը):

Կապալային աշխատանքների արժեքը լրացվում է փաստացի գներով, որից հանվում է կապալառու կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական կառույցները սարքավորումներով հագեցնելու համար կատարված աշխատանքների արժեքը:

8. 310 տողում լրացվում են ֆինանսական բոլոր աղբյուրների հաշվին կապալային աշխատանքները:

Կապիտալ վերանորոգման ծախսերը և այլ կապալային աշխատանքներ:

9. 320 տողում արտացոլվում են առևտրական կազմակերպությունների, ինչպես նաև բնակչության պատվերով շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման վրա կատարված ծախսերը:

10. 322 տողում հաշվետու կազմակերպությունը լրացնում է գլխավոր կապալառուի հետ կնքված ենթակապալի պայմանագրերով նախատեսված շինմոնտաժային աշխատանքների արժեքը, որն իրականացվել է սեփականության տարբեր ձևեր ունեցող առևտրական կազմակերպությունների և այլ միջոցների հաշվին: Այդ աշխատանքները ենթակապալառու կազմակերպությունը կատարում է սեփական ուժերով:

Առանձին դեպքերում տեխնոլոգիական սարքավորումների տեղադրման և նրանց ուղեկցող մասնագիտացված շինարարական աշխատանքների կատարման համար գլխավոր կապալառու կազմակերպությանը թույլատրվում է կնքել ենթակապալային պայմանագիր հիմնական տեխնոլոգիական սարքավորումները տեղադրող ենթակապալառու կազմակերպության հետ (հետագայում` հիմնական ենթակապալառու): Հիմնական ենթակապալառուն իրավունք ունի աշխատանքների առանձին տեսակների կատարման նպատակով ենթակապալային լրացուցիչ պայմանագրերով աշխատանքներին ներգրավել այլ ենթակապալառու կազմակերպությունների:

Նշված դեպքերում հիմնական ենթակապալառուն 322 տողում լրացնում է աշխատանքների ամբողջ արժեքը, ներառյալ ներգրավված ենթակապալառուների կողմից կատարված աշխատանքները:

11. 343 տողում շինարարական կապալառու կազմակերպությունները 310 տողից առանձնացնում են սեփական ուժերով կատարված կապալային աշխատանքների ծավալները:

12. Ներգրավված բոլոր ենթակապալառու կազմակերպությունների կողմից կատարված կապալային աշխատանքների արժեքը լրացվում է 344 տողում:

13. Ավելացված արժեքի հարկի գումարները չեն ներառվում կատարված կապալային աշխատանքների ծավալի մեջ:

 

4. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԱԼԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ

 

14. 3-րդ բաժնում լրացվում են արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կապալի և ենթակապալի պայմանագրերով կատարված կապալային աշխատանքների արժեքի վերաբերյալ տվյալներն ըստ պատվիրատու նախարարությունների:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ  օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում ____________________________

(անվանումը)

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով

 

Ով է ներկայացնում _____________________________

(անվանումը)

 

Իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *

/_/_/_/_/_/_/_/_/

Մարզը _________________________

/_/_/

Գտնվելու վայրը ______________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Ձև N-1ԿՇ
ամսական

Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 09 օգոստոսի 2002 թ. թիվ 134-Ն որոշմամբ

Ներկայացվում է՝
1. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունքին
2. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված դեպքերում

Ներկայացնում են՝
1. Իրավաբանական անձիք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 4-ին:

Պետական  վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

200___թ. հունվար-_____-ին

 

1. Սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտների շինարարություն

 

Անվանումը Տողի համարը Չափի միավորը Կատարվել են
տարե-
սկզբից
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում 1-ին սյունակից` գյուղական վայրերում
Ա Բ Գ 1 2 3
Բնակելի շենքեր և հանրակացարաններ 502 քառ. մ. ընդհանուր (օգտակար) մակերես      
Հիվանդանոցներ 570 մահճակալ      
Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ 572 հաճախումներ մեկ հերթափոխում      
Հանրակրթական դպրոցներ 901 աշակերտական տեղ      
Նախադպրոցական հիմնարկներ 910 տեղ      
           
           

 

2. Կապալային աշխատանքներ

 

Անվանումը Տողի դասակարգիչը Կատարվել են
տարեսկզբից նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում
Կապալային աշխատանքներ ըստ կնքված պայմանագրերի` ընդամենը (343 տող+344 տող) 310    
310 տողից`
կապիտալ վերանորոգման և այլ կապալային աշխատանքներ
320    
այդ թվում` շենքերի կառուցվածքների կապիտալ վերանորոգում 321    
310 տողից`
ենթակապալի պայմանագրերով կատարված աշխատանքներ
322    
310 տողից`
արտադրական նշանակության օբյեկտների վրա կատարված աշխատանքներ (գլխավոր և ուղիղ պայմանագրերով)
339    
310 տողից`
սեփական ուժերով կատարված աշխատանքներ
343    
ներգրավված կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքներ, ընդամենը 344    
նրանցից`
իր վերադաս կազմակերպության կողմից
345    
միավորման և այլ կազմակերպությունների կողմից 346    
իր նախարարության այլ միավորումների, կազմակերպությունների կողմից 347    
բացի դրանից, ընթացիկ վերանորոգում, ընդամենը 396    
այդ թվում`
շենքեր և կառուցվածքներ
397    

 

3. Հիմնական պատվիրատու նախարարությունների (գերատեսչությունների) համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կապալի և ենթակապալի պայմանագրերով կատարված աշխատանքների արժեքը

 

Պատվիրատու նախարարությունների (գերատեսչությունների) անվանումը Տողի համարը Տողի դասակարգիչն ըստ ՊԿՄՆՀ-ի Կատարվել են տարեսկզբից
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Ծանոթություն. 3-րդ բաժնի ցուցանիշները լրացվում են եռամսյակը մեկ անգամ

 

Տեղեկանք. աշխատողների միջին ցուցակային թվաքանակը_______ մարդ

 

Ղեկավար
Անուն, ազգանուն______________

Կատարող_________________

Պաշտոն____________________

Հեռ._____________

Ստորագրություն______________

___ ___________200__ թ.