ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2001 թվականի N 748
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ (2001 թվականի հունիսի 27-ի N 472 և օգոստոսի 1-ի N 569 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում Ա. Խաչատրյանի և Հ. Հունանյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ե. Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Ա. Երիցյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
