Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2005-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.09.24/12(18) Հոդ.65.18
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.12.2004
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305075

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 38-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 8-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն արտադրական շինարարության մասին» Ձև թիվ 8-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Արտադրական շինարարության մասին» Ձև թիվ 8-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 135-Ն որոշումը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
29 դեկտեմբերի 2004 թ.
թիվ 38-Ն որոշմամբ

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 8-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են «Արտադրական շինարարության մասին» Ձև թիվ 8-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետությունում շինարարական աշխատանքները ֆինանսավորող պատվիրատուները` առևտրային կազմակերպությունները, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունք` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ: Նոր ստեղծված կազմակերպությունները վիճակագրական տեղեկությունը ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

5. Ձև թիվ 8-կշ հաշվետվությունը ներկայացնում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին արտադրական նշանակության օբյեկտների նոր շինարարություն, գործող օբյեկտների ձևափոխում, ընդարձակում և տեխնիկական վերազինում իրականացնող պատվիրատուները:

Հաշվետվությունը ներկայացվում է նաև այն դեպքում, երբ ընթացիկ տարում շինարարությունը սկսվում է հաշվետվությունը ներկայացնելուց հետո, ինչպես նաև.

ա) ժամանակավոր դադարեցված կամ կոնսերվացված շինարարության համար,

բ) ավարտված, բայց ընդունման ակտով չձևակերպված կառույցների համար,

գ) նախորդ կամ ընթացիկ տարում շահագործման հանձնված կառույցների համար, որոնց նախագծային բոլոր արտադրական հզորություններն ընդունվել են ընդունող հանձնաժողովների կողմից` անկախ նրանից ամփոփ նախահաշիվը փակված է թե ոչ,

դ) կառույցների համար, որոնց գծով թույլատրված է կատարել նախապատրաստական աշխատանքներ մինչ նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատումը:

Եթե ամփոփ նախահաշվում բացի արտադրական նշանակության օբյեկտներից առանձին տողով նախատեսված է նաև բնակելի շենքերի և սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտների շինարարություն, ապա 8-կշ հաշվետվությունում արտացոլվում են միայն արտադրական նշանակության օբյեկտների վերաբերյալ տվյալները:

Ամփոփ նախահաշվում նախատեսված ոչ արտադրական նշանակության օբյեկտները (բժշկական կետեր, առողջարաններ և այլն), որոնք հանդիսանում են օժանդակ և սպասարկող նշանակության օբյեկտներ, հաշվետվությունում պետք է արտացոլվեն հիմնական նշանակության օբյեկտների հետ միասին:

Հաշվետվությունները լրացնելիս անհրաժեշտ է տարբերել «Կառույց» և «Կառույցի կազմի մեջ չմտած օբյեկտներ» հասկացությունները:

«Կառույց» է համարվում շենքերի և կառույցների (օբյեկտների) միասնությունը, որոնց շինարարությունը, ընդարձակումը և ձևափոխումը կատարվում է միասնական նախագծանախահաշվային փաստաթղթերով:

Մի շարք դեպքերում առանձին տիտղոս ունեցող շինարարությունը հաշվետվության «Կառույցի» մեջ չի արտացոլվում, այլ վերագրվում է «Կառույցի կազմի մեջ չմտնող օբյեկտներին»:

Եթե օբյեկտի շինարարությունը, ընդարձակումը և վերափոխումը թույլատրվել է իրականացնել առանձին կազմված նախագծերով և նախահաշիվներով, ապա «կառույց» է համարվում կառուցվող, ընդարձակվող և վերափոխվող արտադրական նշանակության օբյեկտների միասնությունը` անկախ մեկ կամ մի քանի շինարարական հրապարակներում նրանց տեղաբաշխումից:

Կառույցի կազմի մեջ չմտնող օբյեկտներ են համարվում գործող օբյեկտների տեխնիկական վերազինումը և հզորությունների պահպանումը, կառուցվող օժանդակ և սպասարկման նշանակության օբյեկտները, էներգետիկ, տրանսպորտի, կապի, ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման արտաքին գծերը և կառույցները, որոնք ներառված են ամփոփ նախահաշվի մեջ:

Առանձին հաշվետվություններ պետք է կազմվեն.

ա) յուրաքանչյուր կառույցի համար,

բ) գործող օբյեկտի տեխնիկական վերազինման համար,

գ) գործող օբյեկտի հզորությունների պահպանման համար,

դ) կառույցի կազմի մեջ չներառված մնացած բոլոր օբյեկտների համար:

Տեխնիկական վերազինման համար հաշվետվությունը կազմվում է միայն այն դեպքում, եթե այն իրականացվում է նախագծով կամ պատվերով (առանց նախագծի), երբ ձեռք է բերվում նախահաշվի մեջ մտած և մոնտաժ պահանջող սարքավորում:

Արտադրական միավորումը կամ գլխամասային կազմակերպությունը կազմում են առանձին հաշվետվություններ.

ա) յուրաքանչյուր կառույցի համար, անկախ նրանից նա վերաբերվում է ինքնուրույն կազմակերպությանը կամ արտադրական միավորմանը, որի համար այդպիսի հաշիվ չի բացվել:

բ) տեխնիկական վերազինման, գործող հզորությունների պահպանման և ոչ հիմնական նշանակության օբյեկտների համար առանձին-առանձին, եթե դրանց կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար բացված է ինքնուրույն հաշիվ:

գ) ոչ ինքնուրույն արտադրական միավորների (որոնց կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար բացված չէ ինքնուրույն հաշիվ) պատվիրատուն կազմում է առանձին ամփոփ հաշվետվություններ այդ միավորների համար.

- տեխնիկական վերազինում,

- գործող հզորությունների պահպանում,

- ոչ հիմնական նշանակության օբյեկտներ:

Եթե նախագծերի փոփոխման դեպքում դրանց կազմից և նախահաշվային փաստաթղթերից հանվում են գործող կարգի համաձայն գործարկված և հիմնական միջոցներին վերագրված օբյեկտները, ապա հաշվետվությունում բոլոր ցուցանիշները պետք է լրացվեն առանց այդ օբյեկտների վերաբերյալ տվյալների:

Հաշվետվությունում գործարկման ենթակա առանձին օբյեկտների, համալիրների վերաբերյալ տվյալները պետք է լրացվեն ինչպես նոր սկսվող, շինարարության ընթացքում գտնվող, այնպես էլ մինչև հաշվետվության կազմելը շահագործման հանձնվածների գծով:

Գործարկման ենթակա համալիր է համարվում նախագծով նախատեսված արտադրական (հիմնական, օժանդակ) և սպասարկման նշանակության, էներգետիկ, տրանսպորտային, կապի, ինժեներական կոմունիկացիաների, շրջակա միջավայրի պահպանության օբյեկտների միասնությունը:

6. 1-ին բաժնի տվյալները շինարարության ժամկետների մասին արտացոլվում են ինչպես ամբողջ կառույցի համար, այնպես էլ առանձին գործարկվող օբյեկտների, համալիրների գծով (հաշվետվության 1-ին բաժնի լրացման կարգը, որպես ծանոթություն բերված է հաշվետվության ձևում):

7. 2-րդ բաժնում արտացոլվում են նախագծանախահաշվային և սպասվելիք տվյալները արտադրական հզորությունների շահագործման վերաբերյալ ամբողջ կառույցի և այն գործարկվող օբյեկտների և համալիրների գծով, որոնք առանձնացվել են 1-ին բաժնում, միաժամանակ շինարարության արժեքը կատարված մինչև ընթացիկ տարվա սկիզբը և ընթացիկ տարում իրականացված կապիտալ ներդրումները:

Ընդարձակման և վերափոխման ժամանակ 3-7 սյունակները լրացվում են հաշվի առնելով միայն արտադրական հզորությունների աճը: Օրինակ, եթե կառույցի նախագծով նախատեսված է կազմակերպության ընդլայնում 100 հազար տոննա արտադրանքից մինչև 150 հազար տոննա, ապա սյունակ 5-ում անհրաժեշտ է լրացնել ոչ թե այդ երկու թվերը, այլ 50 հազար տոննա (150 - 100= 50):

Հաշվետվության մնացած ցուցանիշները այդպիսի կառույցների գծով պետք է համապատասխանեն հզորության աճի տվյալներին:

Առանձին գործարկվող օբյեկտների և համալիրների շինարարության արժեքը 8-9 սյունակներում արտացոլվում են համապատասխան ընթացիկ տարում գործող կառույցի ամփոփ նախահաշվի, իսկ շահագործված օբյեկտների և համալիրների` համապատասխան նույնատիպ փաստաթղթերի, որոնք գործել են դրանց շահագործման հանձնված տարում:

10-11 սյունակներում արտացոլվում են առանձին գործարկվող օբյեկտների և համալիրների իրացման ենթակա կապիտալ ներդրումների ծավալը ընթացիկ տարվա հունվարի 1-ից սկսած մինչև շինարարության ավարտը:

12 սյունակում արտացոլվում են առանձին գործարկվող օբյեկտների և համալիրների ընթացիկ տարում նախատեսված կապիտալ ներդրումները:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը և ՀՀ
ազգային վիճակագրական ծառայության  մարզային գործակալության տեղական  բաժանմունքին

Պատվիրատուները` առևտրային կազմակերպությունները, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները

 

մինչև հաշվետու
ժամանակաշրջանի ապրիլի 20-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________

 

Գտնվելու վայրը _________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
8-կշ
(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի
29 դեկտեմբերի 
2004 թ.

թիվ 38-Ն որոշմամբ

 

 
Չլրացնել ò


ՏԳՏԴ    I_I_I_I_I_I

Մարզը           I_I_I

Համայնքը    I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200  թ. ապրիլի 1-ի դրությամբ

 

1. Տվյալներ շինարարության ժամկետների մասին
 

Գործարկվող
օբյեկտ-
ների և
համալիր-
ների
անվա-
նումը

Տողի դասա-
կար-
գիչը

Գոր-
ծարկվող օբյեկտ-
ների և
համա-
լիրների
դասա-
կարգիչը

Ֆինան-
սավոր-
ման աղ-
բյուրը

Շինա-
րարու-
թյան բնու-
թա-
գիրը

Նախա-
գծումն սկսելու տարե-
թիվը
և
ամիսը

Շինա-
րարու-
թյունն սկսելու
տարե-
թիվը
և ամիսը

Ըստ
պայմա-
նագրի գործարկման ժամկետը

Ըստ  նորմա-
տիվների շինարա-
րության տևողու-
թյունը (ամիսներ)

Շինարա-
րության վիճակի դասա-
կարգիչը

Շինարա-
րության փաստացի
ավարտման ժամկետը

Սարքա-
վորման տեսակը

Ժամանակավորապես
դադարեցված կամ
կոնսերվացված կառույցների և օբյեկտների գծով

կոնսեր-
վացումն սկսելու տարեթիվը

կոնսեր-
վացման պատճառի դասա-
կարգիչը

հետա-
գայում
օգտա-
գործման մտադրու-
թյան դասա-
կարգիչը

Ա

Բ

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Կառույցի գծով՝

01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝ առանձին օբյեկտների և  համալիրների գծով

02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

04

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1-ին բաժնի 2-րդ սյունակը լրացվում է` նոր օբյեկտի շինարարություն-1, գործող օբյեկտի վերափոխում-2, գործող օբյեկտի տեխնիկական վերազինում-3, գործող օբյեկտի ընդարձակում-4, գործող օբյեկտի հզորությունների պահպանում-5, կառույցի կազմի մեջ չմտնող օբյեկտների շինարարություն-6:

1-ին բաժնի 3-րդ, 4-րդ և 8-րդ սյունակները լրացվում են` քառանիշ թիվ, որի առաջին նիշերը նշանակում են ամիսը, իսկ վերջին երկուսը՝ տարին (օրինակ՝ մարտը 1998 թ. կլինի 03.98):

1-ին բաժնի 5-րդ սյունակը լրացվում է` քառանիշ (եռանիշ) թիվ, որի առաջին երկու նիշերը նշանակում են ամիսը, իսկ վերջին երկուսը՝ տարին, գործարկման ժամկետը եթե համարվում է եռամսյակը, ապա 1-ին նիշը նշանակում է եռամսյակը (I, II, III, IY), իսկ վերջին երկուսը՝ տարին:

1-ին բաժնի 7-րդ սյունակը լրացվում է` նախորդ տարում լրիվ ավարտված շինարարություն, որի համար ակտերը ստորագրվել և հաստատվել են-50, ավարտված, բայց ընդունման ակտով չձևակերպված շինարարություն-51, կոնսերվացված կամ ժամանակավորապես դադարեցված շինարարություն-52, նախապատրաստական աշխատանքների իրականացման թույլտվություն ունեցող շինարարություն-53: Սահմանված կարգով դեռևս չհաստատված նախագծա-նախահաշվային փաստաթղթերով ֆինանսավորվող շինարարություն-54: Ընթացիկ տարում իրականացնող շինարարություն-55:

1-ին բաժնի 9-րդ սյունակը լրացվում է` հայրենական-1, արտասահմանյան-2:

1-ին բաժնի 11-րդ սյունակը լրացվում է` ֆինանսավորման բացակայությունը-10: Էկոլոգիական պահանջներին չհամապատասխանող նախագիծ-11: Նախագծված արտադրության արտադրանքի թողարկման համար հումքի բացակայություն-12: Սարքավորումները մատակարարողների հետ փոխշաղկապվածության բացակայությունը-13: Այլ պատճառներ-14:

1-ին բաժնի 12-րդ սյունակը լրացվում է` շարունակելի շինարարություն-20: Վարձակալության տրամադրել կամ վաճառել-21: Շինարարությունը վերջնականապես դադարեցնելը և ծախսերը դուրս գրելը-22: Այլ մտադրություններ-23: Վաճառել-24:

 

2. Գործարկվող առանձին օբյեկտների, համալիրների արտադրական հզորությունների վերաբերյալ տվյալները 

(8-12 սյունակներում՝ փաստացի գներով, հազ.դրամ)

Գործարկվող  օբյեկտների, համալիր-
ների
և դրանց հզորու-
թյունների անվանումըx)

Տողի դասա-
կար-
գիչը

Հզորու-
թյան չափի միավորը

Օբյեկտ-
ների քանակը(հատ)

Գոր-
ծարկվող  օբյեկտ-
ների, համալիր-
ների
հզորու-
թյունների դասա-
կար-
գիչը

Արտադրական հզորությունները

Շինարա-
րության
արժեքը

Ընթացիկ
տարվա
հունվարի 1-ից
սկսած մինչև շինարա-
րության
ավարտը,
իրացման
ենթակա
կապիտալ ներդրում-
ների ծավալը

Ընթացիկ տարում
նախա-
տեսված կապիտալ  ներդրում-
ները

ըստ նախագծի, ընդամենը

այդ թվում ըստ օբյեկտների՝

ընդա-
մենը

այդ թվում`

ընդա-
մենը

այդ թվում՝
շինմոն-
տաժային
աշխա-
տանքներ

ընթացիկ տարում նոր կառուց-
վող

ընթացիկ տարում գործարկվող

կառուցման փուլում գտնվող

ժամա-նակա-
վոր դադա-
րեց-
ված և կոնսեր-
վացված

շինմոն-
տա-ժային աշխա-
տանք-
ներ

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Ընդամենը կառույցի գծով

20

x

 

x

x

x

x

x

x

 

 

 

 

 

այդ թվում՝

21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ազատ տողերում թվարկել կառույցի կազմում գտնվող հզորությունները, այնուհետև` գործարկման ենթակա համալիրները՝ առանձնացնելով նրանցում արտադրական հզորությունները:

 

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________