ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 79
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հաշվի առնելով վերջին ամիսներին դրամի կայունացման նկատվող միտումը և վարկային շուկայում առաջարկի ու պահանջարկի ձևավորված հարաբերակցությունը, որոշում է.
1. 1994 թվականի սեպտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման նպատակով առևտրային բանկերին տրվող վարկերի տոկոսադրույքը սահմանել տարեկան 210 տոկոս` նախկին 300 տոկոսի փոխարեն:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից վերաֆինանսավորման նպատակով ստացված միջոցների հաշվին բանկերի կողմից հաճախորդներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների և վերաֆինանսավորման տոկոսադրույքի տարբերությունը (մարժան) սահմանել տարեկան ոչ ավելի, քան 6 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից միջբանկային վարկային սակարկություններում վաճառվող վարկերի տոկոսադրույքները սահմանվում են` ելնելով վարկային շուկայում ձեւավորված տոկոսադրույքներից:
4. Սույն որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափի մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994թ. սեպտեմբերի 5-ի թիվ 69 որոշումը:
|