ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 1997 թ. N 14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արմավիրի մարզային ենթակայության կազմակերպություններում և ձեռնարկությունում ղեկավարի տեղակալի և գլխավոր հաշվապահի նշանակման ու ազատման հետ կապված կադրային ընտրությունը և տեղաբաշխումը բարելավելու նպատակով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային ենթակայության կազմակերպության և ձեռնարկության ղեկավարի տեղակալի և գլխավոր հաշվապահի նշանակման ու ազատման կարգը (կցվում է):
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ
Սույն կարգն ընդունվում է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածին և ՀՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 271 որոշմանը համապատասխան և նպատակ ունի բարելավելու Արմավիրի մարզային ենթակայության կազմակերպություններում և ձեռնարկություններում ղեկավարների տեղակալների և գլխավոր հաշվապահների նշանակման ու ազատման հետ կապված կադրային ընտրությունը, տեղաբաշխումը ճիշտ կատարելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու:
1. ՀՀ Արմավիրի մարզային ենթակայության (այսուհետև` մարզային ենթակայության) կազմակերպության և ձեռնարկության ղեկավարի տեղակալին, գլխավոր հաշվապահին մարզպետի համաձայնությամբ նշանակում և ազատում է տվյալ կազմակերպության, ձեռնարկության ղեկավարը:
2. Մարզային ենթակայության կազմակերպության, ձեռնարկության ղեկավարը իր տեղակալի և գլխավոր հաշվապահի պաշտոնի հավակնորդին պաշտոնի նշանակելու կամ համապատասխան հիմնավորմամբ պաշտոնից ազատելու կապակցությամբ համաձայնություն ստանալու համար գրավոր միջնորդություն է ներկայացնում մարզպետին:
3. Մարզային ենթակայության, ձեռնարկության ղեկավարի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնին, որպես կանոն, կարող է հավակնել համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող և մարզպետարանի համապատասխան բաժնի հետ համաձայնեցված, դրական գնահատմամբ երաշխավորվող անձը:
4. Մարզային ենթակայության կազմակերպության, ձեռնարկության ղեկավարի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնի հավակնորդի անձնական գործի հիման վրա մարզպետարանի կադրերի բաժինը համապատասխան բաժնի դրական երաշխավորության առկայության դեպքում կազմում է մեկշաբաթյա ժամկետում տեղեկանք և ներկայացնում մարզպետին:
5. Մարզային ենթակայության կազմակերպության և ձեռնարկության ղեկավարի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնի հավակնորդին պաշտոնում նշանակելու կամ համապատասխան հիմնավորմամբ ու մարզպետարանի համապատասխան բաժնի եզրակացությամբ պաշտոնից ազատելու կապակցությամբ մարզպետի համաձայնությունը սահմանված կարգով ձևակերպվում և մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է տվյալ կազմակերպության, ձեռնարկության ղեկավարին:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
25.04.1997 թ.
Պետական գրանցման թիվ 73970022