«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302196
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. |
N 146-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 6 (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Անասունների հաշվառման հանրագումարները» ձև թիվ 6 (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 146-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 6 (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Անասունների հաշվառման հանրագումարները» ձև թիվ 6 (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է գյուղական (քաղաքային) համայնքների կողմից, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Անասունների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ, գյուղական (քաղաքային) համայնքների կողմից գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն անասուն ունեցող տնտեսություններում:
5. Հրահանգը կազմված է ձև թիվ 6 տարեկան հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան, որտեղ լրացվում են համայնքի անասունների հաշվառման ամփոփ տվյալները:
6. «Ընդամենը խոշոր եղջերավոր անասուններ»՝ թիվ 1 սյունակում լրացվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր անասունների, իսկ թիվ 2-7 սյունակներում՝ ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:
7. «Խոզեր»՝ թիվ 8-10, «Ոչխարներ»՝ թիվ 11,12, «Այծեր»՝ թիվ 13, 14, «Ձիեր»՝ թիվ 15,16, «Ճագարներ»՝ թիվ 17,18 և «Ճահճակուղբեր»՝ թիվ 19,20 սյունակներում լրացվում է տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբից) բոլոր անասունների ընդամենը և այդ թվում մայրական կազմի գլխաքանակը:
8. «Ավանակներ»՝ թիվ 21, «Ջորիներ»՝ թիվ 22, «Գոմեշներ»՝ թիվ 23 սյունակներում լրացվում են տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբի) բոլոր անասունների գլխաքանակը, իսկ «Մեղվաընտանիքներ»՝ թիվ 24 սյունակում՝ բոլոր մեղվաընտանիքների թիվը:
9. «Ընդամենը թռչուններ»՝ թիվ 25 սյունակում լրացվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ թիվ 26 և թիվ 27 սյունակներում՝ համապատասխանաբար՝ հավերի և որից՝ ածան հավերի գլխաքանակը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||
|
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԱՌ 1___Ը ՀՈՒՆՎԱՐԻ 200 Թ.
Տողի հա-մարը |
Բնակչության խմբերը |
Տնտեսու- |
Խոշոր եղջերավոր անասուններ |
Խոզեր |
Ոչխարներ |
Այծեր | ||||||||||
ընդա- խոշոր եղջերա- վոր անասուն- ներ |
որից՝ |
ընդա- |
որից՝ |
բոլոր ցեղերի |
ընդա- |
որից՝ մայր այծեր 1տ. և բարձր | ||||||||||
կովեր |
սերմնա- |
սերմնա- |
չսերմնա- |
արտա- |
բանող եզներ |
խոզա- |
էգ մատ- |
ընդա- մենը ոչխար- |
որից ՝ մայրեր և | |||||||
Ա |
Բ |
գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
1 |
Գյուղացիական տնտեսություններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
Բնակչության օժանդակ տնտեսություններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Ընդամենը համայնքում (տող 1+2) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տողի հա-մարը |
Բնակչության խմբերը |
Տնտեսու- |
Ձիեր |
Ճագարներ |
Ճահճակուղ-բեր |
Ավա- |
Ջորիներ |
Գոմեշներ |
Մեղվա- |
Ընդամենը թռչուններ |
այդ թվում՝ հավեր |
որից՝ ածան հավեր | |||
ընդա- |
որից՝ զամ-բիկներ 3 տարե- | ||||||||||||||
ընդա- |
որից՝ մայր ճա- |
ընդա- |
որից՝ մայր Ճահճա- | ||||||||||||
Ա |
Բ |
գ |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
1 |
Գյուղացիական տնտեսություններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
Բնակչության օժանդակ տնտեսություններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Ընդամենը համայնքում (տող 1+2) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|