«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. |
N 171-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԱՓՈԽԻԿ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 85-ԱՄՍԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ամփոփ հաշվետվություն «Առանձին տարափոխիկ և մակաբուծական հիվանդությունների մասին» Ձև թիվ 85-ամսական պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԱՓՈԽԻԿ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 85 (ԱՄՍԱԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Առանձին տարափոխիկ և մակաբուծական հիվանդությունների մասին» ձև N 85 (ամսական) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչությունը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Բակտերիալ դիզենտերիա (շիգելյոզ) (տող 04), էնտերիտներ հարուցված իերսինիոզ էնտերոկոլիտիկայով (տող 07), էնտերիտներ, կոլիտներ, գաստրոէնտերիտներ, սննդային տոքսիկոինֆեկցիաներ հարուցված հաստատված հարուցիչներով (տող 08), սուր աղիքային ինֆեկցիաներ չհաստատված և չճշգրտված հարուցիչներով սննդային տոքսիկոինֆեկցիաներ (տող 10) հիվանդությունները մտնում են ընդհանուր աղիքային հիվանդությունների խմբում:
6. «Վիրուսային հեպատիտներ» (տող 26) հիվանդությունների խմբի մեջ առանձին տողերով ներառվում են «հեպատիտ Ա» (տող 27) և «հեպատիտ Բ» (տող 28) հիվանդությունները:
7. Սյունակ 3-ում բերվում է բոլոր հիվանդությունների ծածկագրերն ըստ «Հիվանդությունների միջազգային դասակարգչի» 9-րդ վերանայման:
8. Սյունակ 4-ում բերվում է գրանցված հիվանդությունների ընդհանուր քանակը, որից առանձնացվում է 0-14 տարեկան երեխաների մոտ գրանցված հիվանդությունների քանակը (սյունակ 5):
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԱԳՅԻՆ |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրական պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||
Գտնվելու վայրը ___________________________________________ էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________ Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ |
Հաստատված է ՀՀ վիճակագրության Ներկայացնում է` |
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԱՓՈԽԻԿ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200…թ. _____________ ամսվա համար
Անվանումը | Տողի հա- մարը |
Ծածկագիրն ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման IX վերանայման | Գրանցվել են հիվանդություններ | |
ընդա- մենը |
այդ թվում 0-14 տարեկան երեխաների մոտ | |||
1 | 2 | 3 | 4 | 5 |
Որովայնային տիֆ | 01 | 002.0 | ||
Պարատիֆ Ա, Բ, Ց | 02 | 002.1-3, 9 | ||
Այլ սալմոնելյոզային ինֆեկցիաներ 1) | 03 | 003 | ||
Բակտերիալ դիզեներիա (շիգելյոզ) | 04 | 004 | ||
այդ թվում մանէաբանորեն հաստատված | 05 | |||
Դիզենտերիայի մանրէակիրներ | 06 | V 02.3 | ||
Էնտերիտներ հարուցված իերսինիա էնտերոկոլիտիկայով | 07 | 027.2 | ||
Էնտերիտներ, կոլիտներ, գաստրոէնտերիտներ, սննդային տոքսիկոինֆեկցիաներ հարուցված հաստաված հարուցիչներով 2) | 08 | 005.0, 2-4, 8,9; 008 | ||
այդ թվում ռոտավիրուսային ինֆեկցիաներ | 09 | 008.6-մի մասը | ||
Սուր աղիքային ինֆեկցիաներ չհաստատված և չճշգրտված հարուցիչներով 3) սննդային տոքսիկոինֆեկցիաներ 4) | 10 | 009, 005.9 | ||
Տուլարեմիա | 11 | 021 | ||
Սիբիրյան խոց | 12 | 022 | ||
Բրուցելոզ-առաջնակի ախտորոշված | 13 | 023 | ||
Դիֆտերիա | 14 | 032 | ||
Դիֆտերիայի հարուցիչի տոքսիգենային շտամների մանրէակիրներ | 15 | V-02.4 | ||
Կապույտ հազ | 16 | 033 | ||
Հարակապույտ հազ | 17 | 033.1 | ||
Մենինգակոկային ինֆեկցիա | 18 | 036 | ||
Փայտացում | 19 | 037 | ||
Ձեռքբերովի իմունոդեֆիցիտի համախտանիշ (ՁԻԱՀ) | 20 | 042-044 | ||
Մարդու իմունային անբավարության վիրուսակիրներ (ՄԻԱՎ) | 21 | 795.8 | ||
Սուր պոլիոմիելիտ/Սուր թորշոմած պարալիչ 5) | 22 | 045 | ||
Կարմրուկ | 23 | 055 | ||
Տզային գարնանային-ամառային էնցեֆալիտ | 24 | 063.0 | ||
Հեմոռագիկ տենդ | 25 | 065, 078.6 | ||
Վիրուսային հեպատիտ | 26 | 070 | ||
այդ թվում |
27 | 070.0, 1 | ||
հեպատիտ Բ | 28 | 070.2, 3 | ||
Կատաղություն | 29 | 071 | ||
Օրնիթոզ | 30 | 073 | ||
Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ | 31 | 075 | ||
Համաճարակային խոզուկ | 32 | 072 | ||
Ռիկկետսիոզներ | 33 | 080-083 | ||
այդ թվում համաճարակային բծավոր տիֆ |
34 | 080 | ||
Բրիլլի հիվանդություն | 35 | 081.1 | ||
տզային բծավոր տիֆ | 36 | 082 | ||
Քյու տենդ | 37 | 083.0 | ||
Մալարիա առաջնակի ախտորոշված 6) | 38 | 084 | ||
Մալարիայի մակաբուծակիրներ | 39 | V 02.9 | ||
Լեպտոսպիրոզ | 40 | 100 | ||
Վերին շնչուղիների սուր ինֆեկցիաներ բազմաթիվ և չճշգրտված տեղակայումով | 41 | 465 | ||
Լեգիոնելյոզ | 42 | 482.9 | ||
Գրիպ | 43 | 487 | ||
Շնչառական օրգանների տուբերկուլոզ | 44 | 010-012, 018-մի մասը | ||
Սիֆիլիս | 45 | 090-097 | ||
Հոնորեա սուր և խրոնիկական | 46 | 098.0, 1-3, 6-8 | ||
Քոս | 47 | 113.0 | ||
Ոջլոտություն (պեդիկուլյոզ) | 48 | 132 |
1) Ներառում է տարբեր սերոտիպի սալմոնելյոզների հարուցած հիվանդությունները (սալմոնելյոզային գաստրոէնտերիտ և սալմոնելյոզի գեներալիզացված ձևերը):
2) Ներառում է հաստատված բակտերիալ հարուցիչների Էսչերիչիա կօլի հարուցած էնտերիտները, կոլիտները, գաստրոէնտերիտները:
3) Ներառում է ինֆեկցիոն կամ ենթադրյալ ինֆեկցիոն կոլիտները, էնտերիտները և գաստրոէնտերիտները, առանց այլ նշումների կոլիտները, էնտերիտները և գաստրոէնտերիտները; չի ներառում հաստատված հարուցիչով աղիքային ինֆեկցիաները (001-008), ոչ ինֆեկցիոն գաստրոէնտերիտները և կոլիտները (558), խոցային կոլիտները (556) և այլն:
4) Ներառում է չհաստատված հարուցիչների առաջացրած սննդային տոքսիկոինֆեկցիաները, չեն մտնում սալմոնելոզային ինֆեկցիաները (003), բոտուլիզմը (005.1) և թունավոր հատապտուղներով, սնկերով թունավորումները (988):
5) Համարիչը ներառում է վայրի պոլիվիրուսի անջատումով պոլիոմիելիտի դեպքերը, հայտարարը՝ անկախ էթիոլոգիայից-սուր թորշոմած պարալիչի բոլոր դեպքերը:
6) Ներառում է մալարիայի ռեինֆեկցիաները և նախկինում չճշգրտված մալարիայի դեպքերի ռեցիդիվները:
Ղեկավար | |
Անուն, ազգանուն______________ | |
Կատարող_________________ |
Պաշտոն____________________ |
Հեռ._____________ |
Ստորագրություն______________ |
___ ___________200__ թ. |