«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302457
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. |
N 159-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌՍՊԱՍ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Առևտրի կազմակերպությունների քանակի և զբաղեցրած տարածքների մասին» Ձև թիվ 1-առսպաս (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌՍՊԱՍ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հրահանգը սահմանում է «Առևտրի կազմակերպությունների քանակի և զբաղեցրած տարածքների մասին» Ձև թիվ 1-առսպաս հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվետվությունը ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմինները (թաղապետարանները, գյուղապետարանները, քաղաքապետարանները), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
2. Հաշվետվությունը լրացվում է եռամսյակային պարբերականությամբ, միայն տվյալ եռամսյակի համար:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Գ Լ ՈՒ Խ II
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հաշվետվությունում առևտրի կազմակերպությունները հաշվառվում են հետևյալ հինգ խմբով՝
1) Խանութներ
2) Կրպակներ
3) Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետեր
4) Հանրային սննդի կազմակերպություններ
5) Մեծածախ առևտրի կազմակերպություններ:
5. Խանութ է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունը: Եթե խանութը զբաղեցնում է մի շարք հարմարեցված տարածքներ նույն շենքում, որոնք ղեկավարվում են նույն վարչակազմով, հաշվառվում է որպես մեկ խանութ, իսկ եթե խանութը տարբեր շենքերում մի քանի հարմարեցված տարածքներ է զբաղեցնում, ապա յուրաքանչյուր տարածք համարվում է ինքնուրույն խանութ՝ նույնիսկ եթե նրանք ղեկավարվում են մեկ վարչակազմով: Ըստ առևտրի մասնագիտացվածության խանութները խմբավորվում են՝ պարենային, ոչ պարենային, խառը տեսակների:
6. 1-ին տողը «Ընդամենը» - իր մեջ ներառում է ընդամենը խանութներ, կրպակներ, բենզալցման կայաններ, հանրային սննդի կազմակերպություններ տողերը (տող 1 = տող 2 + տող 3 + տող 4 + տող 5):
7. 2-րդ տողը «Ընդամենը խանութներ» - իր մեջ ներառում է պարենային, խառը,ոչ պարենային խանութները (տող 2 = տող 2.1 + տող 2.2 + տող 2.3):
8. 2.1 տողը «Պարենային խանութներ» - այն խանութներն են, որոնցում վաճառվում են միայն պարենային ապրանքներ: Միաժամանակ կարող են իրականացնել քիչ քանակի առանձին ոչ պարենային ապրանքների վաճառք, որոնց տեսակարար կշիռը ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում զգալի չէ:
9. 2.2 տողը «Խառը խանութներ» - այն խանութներն են, որոնք վաճառում են պարենային և ոչ պարենային ապրանքներ:
10. 2.3 տողը «Ոչ պարենային խանութներ» - այն խանութներն են, որոնցում վաճառում են միայն ոչ պարենային ապրանքներ, կարող են իրականացնել նաև քիչ քանակի առանձին պարենային ապրանքների վաճառք, որոնց տեսակարար կշիռը ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում զգալի չէ:
11. 3-րդ տողը «Կրպակներ» - կրպակ է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված առևտրական դահլիճ չունեցող շինությունը: Եթե կրպակները պատկանում են մեկ առևտրային կազմակերպության, բայց տեղաբաշխված են այլ առևտրային կազմակերպության տարածքում (օրինակ օծանելիքի կամ թերթի կրպակները այլ խանութի տարածքում), ապա դրանք հաշվառվում են իբրև ինքնուրույն առևտրային կազմակերպություն: Կրպակները, որոնք ամրացված են խանութներին, բայց նրա հաշվեկշռի մեջ չեն մտնում, հաշվառվում են իբրև ինքնուրույն առևտրային կազմակերպություն:
12. 4-րդ տողը «Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետեր» - են համարվում ավտոտրանսպորտային միջոցների բենզալցման համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը (բացառությամբ գազի վաճառքի կետերից):
13. 5-րդ տող «Հանրային սննդի կազմակերպություններ» - այն կազմակերպություններն են, որտեղ համատեղված են խոհարարական արտադրանքի պատրաստումը, իրացումը և սպառումը: Հանրային սննդի կազմակերպություններին են վերաբերվում ռեստորանները, ճաշարանները, բուֆետները, սրճարանները, թեյարանները, բարերը:
14. 5.1. տողը «Ռեստորաններ» - դրանք այն հանրային սննդի կազմակերպություններն են, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին - ինտերիերի նրբաճաշակություն, հարմարավետություն, ծառայությունների ընտրություն, ռեստորանի համար ֆիրմային կերակրատեսակների և արտադրատեսակների բարդ պատրաստման տեսականու բազմազանություն, ինչպես նաև ֆիրմային և պատվիրված կոկտեյլների, խմիչքների լայն հավաքածու:
15. 6-րդ տողը «Մեծածախ առևտրի կազմակերպություններ»-դրանք այն առևտրային կազմակերպություններն են, որոնք ապրանքները ձեռք են բերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով (այս կազմակերպությունները ապրանքները չեն վաճառում վերջնական սպառողներին):
16. Հաշվետվության առաջին սյունակում նշվում է գործող առևտրային կազմակերպությունների քանակը: Երկրորդ սյունակում ցույց է տրվում գործող կազմակերպությունների զբաղեցրած առևտրական մակերեսը (քառ. մետր): Առևտրական մակերես է համարվում.
ա) խանութների համար - առևտրական սրահի, ներառյալ ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված սարքավորումների և գույքի զբաղեցրած մակերեսը,
բ) կրպակների համար - զբաղեցրած ամբողջ մակերեսը,
գ) հանրային սննդի կազմակերպությունների համար - սպասարկման սրահի մակերեսը: Սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում` հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:
17. Երրորդ և չորրորդ սյունակներում ցույց են տրվում, համապատասխանաբար, գործող կազմակերպություններում աշխատողների թվաքանակը և նստատեղերի քանակը (վերջին ցուցանիշը լրացվում է միայն հանրային սննդի կազմակերպությունների համար):
Հաշվետվության երրորդ սյունակը լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ կազմակերպությունների աշխատողների թվաքանակի մեջ մտնում են հիմնական, սեզոնային, ինչպես նաև մեկ օր և ավելի ժամկետով ժամանակավոր աշխատանքի ընդունվածները:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԱԳՅԻՆ |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||||
Ում է ներկայացվում ____________________________ (անվանումը) |
Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով | ||||||
Ով է ներկայացնում _____________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________ ______________________ ծածկագիրը** /_/_/_/_/_/
Գտնվելու վայրը ______________________________ Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________ * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
եռամսյակային Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. օգոստոսի 12-ի թիվ 159-Ն որոշմամբ Ներկայացվում է՝ Ներկայացնում են՝ Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին | ||||||
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200 թ. __________ եռամսյակ
Տողի համարը |
Անվանումը |
Գործող կազմակեր- |
Զբաղեցրած առևտրական մակերեսը |
Աշխատողների թվաքանակը (մարդ) |
Նստատեղերի քանակը (հատ) |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
1 |
ԸՆԴԱՄԵՆԸ (2+3+4+5) |
| |||
2 |
Ընդամենը խանութներ (2.1+2.2+2.3) այդ թվում` |
x | |||
2.1 |
պարենային |
x | |||
2.2 |
խառը |
x | |||
2.3 |
ոչ պարենային, ընդամենը դրանից` |
x | |||
2.3.1 |
կահույքի |
x | |||
2.3.2 |
դեղորայքի |
x | |||
2.3.3 |
շինանյութի |
x | |||
2.3.4 |
ռադիոէլեկտրոնային ապրանքների |
x | |||
3 |
Կրպակներ |
x | |||
4 |
Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետեր |
x | |||
5 |
Հանրային սննդի կազմակերպություններ, ընդամենը դրանցից` |
| |||
5.1 |
ռեստորաններ |
| |||
6 |
Մեծածախ առևտրի կազմակերպություններ |
x |
____ _____________ 200 թ. |
Ղեկավար` ______________ |
______________________ |
_________________ |