«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302453
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 141-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ԻՆՎԵՍՏԻՑԻԱ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՌՈՏ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև թիվ 9-Ինվեստիցիա պետական վիճակագրական հաշվետվության ձևը և կազմելու վերաբերյալ համառոտ ցուցումները համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ա Մ Ա Ռ Ո Տ Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 9-ԻՆՎԵՍՏԻՑԻԱ ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Օտարերկրյա ներդրումների մասին» ձև թիվ 9-ինվեստիցիա պետական վիճակագրական հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) ներկայացվում է օտարերկրյա ներդրումներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար, եռամսյակի ավարտից հետո՝ մինչև 25-րդ օրը, իսկ չորրորդ եռամսյակի համար՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը: Հաշվետու տարվա կտրվածքով մինչև 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ ունեցող տնտեսվարող սուբյեկտները հաշվետվությունը ներկայացնում են տարվա համար մեկ անգամ՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, իսկ 25 հազարից ավել (հաշվետու տարվա սկզբից՝ աճողական կարգով) ներդրում ունեցողները՝ յուրաքանչյուր եռամսյակ:
2. Չափի միավորը - Բոլոր տվյալները ներկայացվում են մլն դրամով և դրա համարժեքը հազ. ԱՄՆ-ի դոլարով (տասնորդական նիշի ճշտությամբ): Արտարժույթի կոնվերսիան ՀՀ դրամի և ԱՄՆ-ի դոլարի կատարվում է գործարքի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով:
3. Գործառնությունների գրանցման ժամանակը - Համաձայն ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի վիճակագրության մեթոդաբանության, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ բոլոր տվյալները, որոնք արտացոլվելու են հաշվետվության մեջ, վերաբերում են միայն հաշվետու եռամսյակում փաստացի կատարված գործառնություններին, երբ գործարքն իրականացնող երկու կողմերն էլ հաշվապահական փաստաթղթերում փաստացի վճարումների (հատուցման) վերաբերյալ կատարում են համապատասխան գրանցումներ: Այսպես, օրինակ, եթե 1998 թվականի 4-րդ եռամսյակի շահաբաժինները օտարերկրյա ներդրողներին վճարվել են 1999 թվականի մայիս ամսին, ապա այն արտացոլվելու է 1999 թվականի 2-րդ եռամսյակի հաշվետվությամբ: Կամ, եթե 2-րդ եռամսյակում վճարման ենթակա շահութահարկը (հունիս ամսվա կանխավճարը) վճարվել է 3-րդ եռամսյակում, ապա այն արտացոլվելու է 3-րդ եռամսյակի հաշվետվությամբ:
4. Ներդրումների գնահատումը - Ներդրումների գնահատումը պետք է իրականացվի շուկայական գներով: Շուկայական գները պետք է օգտագործել արժեթղթերի՝ ներառյալ ոչ ռեզիդենտների կողմից բաց թողնված և կազմակերպությանը պատկանող բաժնետոմսերի (որպես ներդրում այլ երկրներում, հաշվետվության Բ մաս) գնահատման համար, ինչպես նաև, կազմակերպության կողմից բաց թողած և ոչ ռեզիդենտներին պատկանող բաժնետոմսերի (հաշվետվության Ա մաս) գնահատման համար: Այն դեպքում, երբ արժեթղթերը՝ բացառությամբ բաժնետոմսերի, չեն վաճառվում կազմակերպված շուկայում, գնահատումը պետք է կատարվի հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված գներով:
5. Բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումների արժեքի գնահատումը շուկայական գներով իրականացնելու համար կարելի է օգտագործել (միջազգային պրակտիկայում կիրառվող) հետևյալ ձևերը` նախապատվությունը տալով ըստ հերթականության.
ա) հաշվետու ժամանակաշրջանի որոշակի պահի դրությամբ ֆոնդային բորսայում բաժնետոմսերի գնման և վաճառքի միջինացված արժեքով,
բ) վերջին գործարքի արժեքով,
գ) ընկերության խորհրդի կողմից սահմանված արժեքով,
դ) զուտ ակտիվների արժեքով:
Մաքուր ակտիվների արժեքը հավասար է բոլոր ակտիվների արժեքին (ներառյալ ոչ նյութական ակտիվները), հանած պարտավորությունների և ձայնի իրավունք չտվող վճարված բաժնետոմսերի արժեքները: Ակտիվների և պարտավորությունների արժեքը ցույց է տրվում ընթացիկ գնով, այլ ոչ թե նրանց ձեռք բերման գնով (սկզբնական գնով):
Կազմակերպված շուկայում չվաճառված բաժնետոմսերը պետք է գնահատվեն մաքուր ակտիվների արժեքով (ակտիվների արժեքից հանած շուկայական գներով գնահատված ոչ հիմնական կապիտալի հետ կապված պարտավորությունները):
6. Հաշվարկների կիրառումը - հաշվետվության ներկայացման ժամկետին, որոշ ցուցանիշների գծով ստույգ տվյալների բացակայության դեպքում կարելի է ներկայացնել առավելագույն ճշտությամբ հաշվարկային տվյալներ (հաշվետվության ձևում այդ ցուցանիշներին համապատասխան վանդակները մգացված են): Մասնավորապես ռեինվեստիցիոն եկամուտներ ցուցանիշի հաշվարկման համար կարելի է հիմք ընդունել նախորդ եռամսյակի տվյալները: Եկամուտներ կապիտալի մասնակցությունից ցուցանիշի հաշվարկման համար մասնաբաժինների գծով՝ նախորդ տարվա համար բաշխված շահաբաժինները, իսկ տոկոսադրույքների գծով՝՝ նախորդ եռամսյակի տվյալները: Չբաշխված շահույթի մասով հաշվարկների համար հիմք կարող է հանդիսանալ եռամսյակում զուտ շահույթի և կապիտալի մասնակցությունից բաշխված եկամուտների տարբերությունը:
7. Հաշվետվությունը լրացնելիս առաջացած դժվարությունների դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին՝ հեռ. 52-39-46:
II. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Սույն մեթոդական ցուցումներում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ իմաստը.
8. Օտարերկրյա ներդրում - գույքի ցանկացած տեսակ, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ (ոչ նյութական ակտիվներ), որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է ՀՀ տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում՝ շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով: Օտարերկրյա ներդրողները ներդրումները իրականացնում են հետևյալ ձևերով.
ա) օտարերկրյա ներդրողներին ամբողջությամբ պատկանող կազմակերպությունների, ինչպես նաև, օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելու կամ գործող կազմակերպությունները, որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով
բ) ՀՀ իրավաբանական անձանց կամ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ նոր կազմակերպություններ հիմնադրելու կամ գործող կազմակերպություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով
գ) բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով
դ) գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով
ե) համապատասխան պայմանագրերով վարկերի և փոխառությունների տրամադրման և այլ ձևերով:
Օտարերկրյա ներդրումները ըստ տեսակի լինում են՝ ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումներ:
9. Օտարերկրյա ներդրումներով իրավաբանական անձ - ՀՀ օրենսդրությանը համապատասխան ստեղծված ցանկացած կազմակերպական - իրավական ձևի կազմակերպություն (ընկերություն), որի կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտը ունի մասնակցություն:
10. ՀՀ ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը) կամ ՀՀ տարածքում գործող որևէ այլ կազմակերպությունը, որի մշտական գտվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում՝ երկարատև ժամանակով գտնվող (մեկ տարուց ավել կամ տնտեսական գործունեություն իրականացնող) մասնաճյուղերը և բաժանմունքները դիտվում են որպես ոչ ռեզիդենտներ (ըստ ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի մեթոդաբանության): Նույն սկզբունքով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և բաժանմունքները (մեկ տարուց ավել կամ տնտեսական գործունեություն իրականացնող), որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես ՀՀ ռեզիդենտներ:
11. Ուղղակի ներդրում - կատարվում են արտասահմանյան ուղղակի ներդրողների կողմից, որոնք ձգտում են ձեռք բերել ուղղակի ներդրումով կազմակերպության գուծունեության վրա կայուն, տևական ազդեցություն: Ուղղակի ներդրող (ինվեստոր) է համարվում ոչ ռեզիդենտ միավորը, նրա հետ կապված կամ համագործակցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (ընկերությունը), որին պատկանում է ՀՀ ռեզիդենտ միավորի բաժնետիրական կապիտալի ոչ պակաս, քան 10%-ը (կանոնադիր կապիտալի օտարերկրյա մասնաբաժինը համարվում է ուղղակի ներդրում):
Ուղղակի ներդրումները լինում են բաժնետիրական կապիտալի, ռեինվեստիցիոն եկամտի և այլ կապիտալի տեսքով:
12. Բաժնետիրական կապիտալ - ներառում է տնտեսական միավորի սեփական կապիտալը, դուստր (երբ մեկ այլ ընկերություն տնօրինում է նրան ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի ոչ պակաս, քան 50 տոկոսը) և կախյալ (երբ մեկ այլ ընկերություն տնօրինում է նրան ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20-50 տոկոսը) կազմակերպությունների բաժնետոմսերը:
13. Ռեինվեստիցիոն եկամուտ - դա օտարերկրյա ներդրողի կողմից կապիտալի մասնակցությունից ստացված եկամտի չբաշխված մասն է, որը ներդրվել է օտարերկրյա ներդրումով կազմակերպությունում:
14. Այլ կապիտալ - այլ կապիտալը որպես ուղղակի ներդրում ներառում է ներֆիրմային երկարաժամկետ գործառնությունները ներդրող և ներդրումով կազմակերպությունների միջև փոխառությունների, առևտրային վարկերի, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի տեսքով:
15. Պորտֆելային ներդրում - Օտարերկրյա ներդրողների այն կապիտալ ներդրումներն են, որոնք թույլ են տալիս օտարերկրյա ներդրումով կազմակերպությունում ունենալ սահմանափակ ազդեցություն և ստանալ որոշակի շահույթ, որը կարգավորվում է կողմերի միջև կնքվող պայմանագրով: Դրանց թվին են դասվում.
բաժնետիրական ընկերությունների համար՝ բաժնետոմսերի, իսկ փայատիրական ընկերությունների համար՝ փայամասնակցության մինչև 10%-ի ձեռք բերումը:
Պորտֆելային ներդրումները լինում են կապիտալի բաժնետոմսերի՝ գլխավորապես բաժնետոմսերի (բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկվող) և պարտքի արժեթղթերի տեսքով: Պարտքի արժեթղթերը լինում են 1) պարտատոմսերի և այլ երկարաժամկետ արժեթղթերի (մեկ տարուց ավել սկզբնական մարման ժամկետով), 2) դրամի շուկայի գործիքների (մինչև մեկ տարի սկզբնական մարման ժամկետով) և 3) ֆինանսական ածանցյալների (օպցիոններ, վարանդներ) տեսքով:
16. Այլ ներդրում - այն ներդրումների մնացած մասն է, որը ներառում է բոլոր տեսակի ֆինանսական գործառնությունները, որոնք չեն ընդգրկվել ուղղակի և պորտֆելային ներդրումներում: Այլ ներդրումները լինում են փոխառությունների, վարկերի՝ դրամական և առևտրային (բացի օտարերկրյա ներդրումով կազմակերպության ստացվածը իր անմիջական ներդրող կազմակերպությունից, որն ուղղակի ներդրում է), դեպոզիտների և այլնի տեսքով: Մեկ տարուց ավել մարման ժամկետով փոխառությունները համարվում են երկարաժամկետ, իսկ մինչև մեկ տարի մարման ժամկետով փոխառությունները՝ կարճաժամկետ:
III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
17. Հաշվետվությունը բաղկացած է 4 բաժիններից՝ Ա- պարտավորություններ ՀՀ ոչ ռեզիդենտներին, Բ- Պահանջներ ՀՀ ոչ ռեզիդենդներից, Գ- տվյալներ ուղղակի ներդրումներով կազմակերպությունների վճարված շահութահարկի (կանխավճարների), կապիտալի մասնակցությունից եկամուտների (մասնաբաժիններ, տոկոսավճարներ) և չբաշխված շահույթի մասին և Դ -պորտֆելային և այլ ներդրումներով կազմակերպությունների կողմից օտար-երկրյա ներդրողներին վճարված տոկոսավճարները և մասնաբաժինները:
Ա մասում (պարտավորություններ ՀՀ ոչ ռեզիդենտներին) արտացոլվում են ՀՀ ռեզիդենտ միավորների ստացած օտարերկրյա ներդրումները ոչ ռեզիդենտ միավորներից, իսկ Բ մասում՝ ՀՀ ռեզիդենտ միավորների կողմից ոչ ռեզիդենտ միավորների մոտ կատարած ներդրումները:
IV ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվության առաջին և երկրորդ սյունակներում արտացոլվում է ներդրումների ընդհանուր գումարը (մլն դրամով և դրան համարժեք հազ. ԱՄՆ-ի դոլարով) հաշվետու ժամանակաշրջանի սկզբին, այսինքն, այն օտարերկրյա կապիտալը, որը ստացել է տնտեսվարող սուբյեկտը իր գործունեության ընթացքում, մինչև հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը, հանած այդ ընթացքում կատարված վճարումները (մարումները): Երրորդ և չորրորդ սյունակներում՝ հաշվետու եռամսյակում կատարված նոր ներդրումները, հինգերորդ և վեցերորդ սյունակներում՝ հաշվետու եռամսյակում կատարված վճարումները (առևտրային և դրամական վարկերի, փոխառությունների հիմնական գումարների մարումները, արժեթղթերի հետ գնումը, ձեռնարկության կանոնադիր կապիտալի օտարերկրյա մասնակցի բաժնեմասի նվազեցումը և այլն), յոթերորդ և ութերորդ սյունակներում՝ գործարքների արդյունքում առաջացած մաքուր ավելացումը կամ նվազումը: Իններորդ և տասներորդ սյունակներում արտացոլվում է եռամսյակի ընթացքում փոփոխությունը՝ կապված վերագնահատման, դրամի փոխարժեքի, շուկայական գների, պարտքերի դուրս գրման, ինչպես նաև թվաբանական սխալների հետ:
19. Բ մասում (պահանջներ ՀՀ ոչ ռեզիդենտներին) արտացոլվում են ՀՀ ռեզիդենտ միավորների կողմից կատարված ներդրումներն այլ երկրներում:
20. Գ մասը պարունակում է տվյալներ ուղղակի ներդրումներով կազմակերպությունների հաշվետու եռամսյակում փաստացի վճարված շահութահարկի (կանխավճարների), ուղղակի ներդրումներից եկամուտների (շահաբաժիններ, տոկոսավճարներ), չբաշխված շահույթի և սեփական կապիտալի մեջ օտարերկրյա ուղղակի ներդրողների մասնաբաժինների վերաբերյալ:
21. Վճարված շահութահարկ տողը ներառում է հաշվետու եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումներով կազմակերպության կողմից փաստացի վճարված շահութահարկը (կանխավճարը): Վճարումներ կապիտալի մասնակցությունից հոդվածը ներառում է եռամսյակում ուղղակի ներդրողներին փաստացի վճարված շահաբաժինները, կատարված ներդրումների, ստացված վարկերի և այլ փոխառությունների համար վճարված տոկոսները: Այն գործիքների դեպքում, երբ տոկոսների վճարումները կատարվում են մարման ժամկետին, պետք է ներկայացնել տոկոսների աճը հաշվետու եռամսյակի համար: Զրոյական կտրոնով բաժնետոմսերի և այլ դիսկոնտային (զեղչերով ) գործիքների դեպքում թողարկման գնի և մարման ժամանակ գնի տարբերությունը պետք է դիտվի որպես տոկոս և ներկայացվի նրա աճը տվյալ ժամանակահատվածում: Չբաշխված շահույթ տողում պետք է արտացոլվեն այն գումարները, որոնք եռամսյակի ընթացքում ուղղվել են սեփական կապիտալի համալրմանը:
22. Դ մաս Օտարերկրյա ներդրողներին վճարված տոկոսավճարները և մասնաբաժինները բաժնում լրացվում է հաշվետու եռամսյակում պորտֆելային և այլ ներդրումների գծով օտարերկրյա ներդրողներին վճարված տոկոսավճարները և շահաբաժինները:
V. Հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ կոնկրետ օրինակներ
Օրինակ 1: ՀՀ տարածքում 1997 թվականին համատեղ սեփականության իրավունքով ստեղծվել է Ա համատեղ ընկերությունը, որի հիմնադիր կապիտալի (500 մլն դրամ) 60 տոկոսը պատկանում է հայկական կողմին (300 մլն դրամ), 38 տոկոսը (Գ մասի 3-րդ սյունակի 4-րդ տողում) Ամերիկյան X ընկերությանը և 2 տոկոսը (Գ մասի 5-րդ սյունակի 4-րդ տողում) կանադական R ընկերությանը (190 մլն դրամը = 500*38/100 կարտացոլվի հաշվետվության Ա մասի 1 սյունակի 01 տողում՝ բաժնետիրական կապիտալ, իսկ 10 մլն դրամը՝ Ա մասի 1 սյունակի 041 տողում): Ա ընկերությունն իր հերթին 1998 թ. Վրաստանում կազմավորում է իր ԱՎ մասնաճյուղը: 1998 թվականի I եռամսյակում կատարվում են հետևյալ գործարքները, Ա ընկերությունը թողարկում է 100 մլն դրամի բաժնետոմսեր, որը համամասնորեն բաշխվում է հիմնադիրների միջև (X ընկերության մասը՝ 38 մլն դրամը կարտացոլվի Ա մասի 3-րդ սյունակի 01 տողում, R ընկերության մասը՝ 2 մլն դրամը 3-րդ սյունակի 041 տողում): X ընկերությունը տրամադրում է Ա-ին 20 մլն դրամի սարքավորումներ, որը հաշվապահական փաստաթղթերում ձևակերպվում է որպես ձայնի իրավունք չտվող արժեթղթեր (արտացոլվում է 3-րդ սյունակի 03 տողում), վաճառում է 40 մլն դրամի ապրանքներ, որից 15 մլն դրամի ապրանքների դիմաց վճարումը չի կատարվում Ա-ի կողմից և ձևակերպվում է որպես առևտրային վարկ (15 մլն դրամը արտացոլվում է 3-րդ սյունակի 03 տողում): Ա ընկերության կողմից ԱՎ մասնաճյուղին տրամադրվում է 25 մլն դրամի սարքավորումներ և շրջանառու միջոցներ արտադրության կազմակերպման համար (արտացոլվում է Բ մասի 3-րդ սյունակի 01 տողում): X ընկերությունը հանդես գալով որպես երաշխավոր, առևտրային բանկից տրամադրում է Ա-ին 50 մլն դրամի վարկ (արտացոլվում է Ա մասի 3-րդ սյունակի 061 տողում): Եռամսյակի ընթացքում փաստացի վճարված շահութահարկը (կանխավճարով) կազմել է 6 մլն դրամ(արտացոլվում է Գ մասի 1 տողում, շահաբաժինը 10 մլն դրամ (9.8 մլն դրամը արտացոլվում է Գ մասի 1-ին սյունակի 2-րդ տողում, որից 3.8 մլն դրամը՝ 3-րդ սյունակի 5-րդ տողում, նշելով երկիրը, իսկ 0.2 մլն դրամը Դ մասի 3-րդ սյունակում): Եռամսյակում չբաշխված շահույթը կազմել է 4 մլն դրամը (արտացոլվում է Գ մասի 3-րդ տողում):
Օրինակ 2: ՀՀ տարածքում 1995 թվականին համատեղ սեփականության իրավունքով ստեղծվել է Ա համատեղ ընկերությունը, որի հիմնադիր կապիտալի (800 մլն դրամ) 50 տոկոսը պատկանում է հայկական կողմին (400 մլն դրամ), 50 տոկոսը գերմանական R ընկերությանը (400մլն դրամ- կարտացոլվի Ա մասի 01 տողի 1-ին սյունակի և համարժեքը ԱՄՆ-ի դոլարով 2-րդ սյունակում): Ա ընկերությունը R ընկերությունից 1996 թվականին ստացել է փոխառություն 100 մլն դրամի (արտացոլվում է Ա մասի 03 տողի 1-ին սյունակում) 2 տարի ժամանակով տարեկան 16 միավոր տոկոսադրույքով: Հիմնական գումարից 60մլն դրամը և տոկոսները ժամկետին (ընդունենք 1998 թվականի հունվարի 1-ը) վճարվել է, իսկ 40 մլն դրամը՝ 100-60, 1998 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունով պետք է ցույց տրվի մի դեպքում Ա մասի 5-րդ սյունակի 03 տողում, որպես նվազում, մյուս դեպքում Ա մասի 3-րդ սյունակի 03 տողում, որպես ավելացում: Միաժամանակ 4 տոկոսի (16% :4 եռամսյակների) համապատասխան տոկոսավճարը՝ 2 մլն դրամ, որը վճարվել է 1998 թ. հունվարին, պետք է արտացոլվի Գ մասի 3 տողում: Ա ընկերությունը 1997 թվականին թողարկում է բաժնետոմսեր 100 մլն դրամի չափով, որը 48 տոկոս (48 մլն դրամը որպես օտարերկրյա կապիտալ կարտացոլվի Ա մասի 01 տողի 1-ին սյունակում) համամասնությամբ բաշխվում է հիմնադիրների միջև, իսկ 4 տոկոսը (4 մլն դրամ կարտացոլվի Ա մասի 041 տողի 1-ին սյունակում) ձեռք է բերում ֆրանսիական Ս ընկերությունը, վերջինս 1998 թվականի հունվարին վաճառում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Բ ընկերությանը (1998 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունով 4 մլն դրամը ցույց է տրվելու 041 տողի 5-րդ սյունակում): Ա ընկերությունը 1997 թվականին Ս ընկերությունից 5 տարի վարձակալության պայմանով (պայմանագրի վերջում սարքավորումը գնելու պայմանով) ձեռք է բերել 50 մլն դրամի սարքավորումներ տարեկան 40 տոկոս տոկոսադրույքով (եռամսյակում 10 տոկոս) և 10 մլն դրամ հիմնական գումարի մարման պայմանով (ընդունենք, որ վճարման պայմանները կատարվել են): 1998 թ. առաջին եռամսյակի հաշվետվությամբ Ա մասի 07 տողի 1-ին սյունակում ցույց է տրվելու 50 մլն դրամ հանած 1997 թ. համար 10 մլն դրամ հիմնական գումարի մարումը, իսկ 10% տոկոսադրույքը՝ այսինքն 5 մլն դրամը արտացոլվելու է Դ մասի 5 սյունակում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում _________________________ (անվանումը)
Ով է ներկայացնում __________________________ (անվանումը) Հիմնադիրները (մասնակիցները) * 1□ 2□ 3□ 4□ 1-պետություն 2-համայնք 3-իրավաբանական անձ 4-քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում □
Կազմակերպական-իրավական ձևը_________ծածկագիրը ** /_/_/
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի _______________ ծածկագիրը ** /_/_/_/_/_/
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը** /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/
Մարզը ____________________________ /_/_/
Գտնվելու վայրը ____________________________________
*) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում þ նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում **) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳՏԴ-ի հիման վրա) |
Տրամադրված տեղեկությունների |
Ձև N 9-ԻՆՎԵՍՏԻՑԻԱ
փոստային-եռամսյակային
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 09 օգոստոսի 2002 թ. թիվ 141-Ն որոշմամբ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն
օտարերկրյա ներդրումով իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը: |
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողի համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
Առաջացած դժվարությունների դեպքում դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին` 52-39-46 հեռախոսահամարով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
_____________
1 Առևտրի բանկերը օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ կենտրոնական բանկին, վերջինիս կողմից սահմանված ձևերով և ժամկետներին:
200___թվականի ________________ եռամսյակի համար
Մաս Ա Պարտավորություններ ՀՀ ոչ ռեզիդենտներին
Հաշվետու եռամսյակի սկզբում | Փոփոխություններ հաշվետու եռամսյակում | Ընդամենը հաշվետու եռամսյակի վերջում | ||||||||||
Գործարքներ | Այլ փոփոխություններ | |||||||||||
Ավելացում | Նվազում | Նետտո | ||||||||||
Մլն. դրամ | Համարժեքը հազ. ԱՄՆ $ | Մլն. դրամ | Համարժեքը հազ. ԱՄՆ $ | Մլն. դրամ | Համարժեքը հազ. ԱՄՆ $ | Մլն. դրամ | Համարժեքը հազ. ԱՄՆ $ | Մլն. դրամ | Համարժեքը հազ. ԱՄՆ $ | Մլն. դրամ | Համարժեքը հազ. ԱՄՆ $ | |
Ա | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7=1+3-5 | 8=2+4-6 | 9 | 10 | 11=7+9 | 12=8+10 |
ԸՆԴԱՄԵՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ=I+II+III | ||||||||||||
I. Ուղղակի ներդրումներ=01+02+03 | ||||||||||||
01 Բաժնետիրական կապիտալ | ||||||||||||
02 Ռեինվեստիցիոն եկամուտներ | ||||||||||||
03 Այլ կապիտալ | ||||||||||||
II. Պորտֆելային ներդրումներ=04+05 | ||||||||||||
04. Կապիտալի արժեթղթեր=041 | ||||||||||||
041. Բաժնետոմսեր | ||||||||||||
05. Պարտքի արժեթղթեր=051+052+053 | ||||||||||||
051. Պարտատոմսեր և պարտամուրհակներ | ||||||||||||
052. Դրամաշուկայական գործիքներ | ||||||||||||
053. Ֆինանսական ածանցյալներ | ||||||||||||
III. Այլ ներդրումներ=06+07+08+09 | ||||||||||||
06. Վարկեր | ||||||||||||
061. դրամական | ||||||||||||
062. առևտրային | ||||||||||||
07. Փոխառություններ | ||||||||||||
071. կարճաժամկետ | ||||||||||||
072. երկարաժամկետ |
5. Ուղղակի ներդրողների մասնաբաժինը չբաշխված շահույթներից (տող 4*տող 3 սյունակ 1/100) |
x |
x |
Մաս Դ պորտֆելային և այլ ներդրումներով իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա ներդրողներին վճարված տոկոսավճարները և մասնաբաժինները
Պորտֆելային ներդրումների գծով | Այլ ներդրումների գծով | |||||
Տոկոսավճարներ | Մասաբաժիններ (դիվիդենտներ) | Տոկոսավճարներ | ||||
Մլն. դրամ | Համարժեքը հազ. ԱՄՆ $ | Մլն. դրամ | Համարժեքը հազ. ԱՄՆ $ | Մլն. դրամ | Համարժեքը հազ. ԱՄՆ $ | |
Ա | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Եռամսյակում օտարերկրյա ներդրողներին վճարված տոկոսավճարները և մասաբաժինները |
Շնորհակալություն համագործակցության համար: Ճշտակատար վիճակագրությունը կախված է այնպիսի կազմակերպությունների համագործակցությունից, ինչպիսին Ձերն է: |
Կատարող`_______________________ |
Ղեկավար`__________________ |
Հեռախոս` ______________________ | Ստորագրություն`______________ |