«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303408
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ. ք. Երևան |
N 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Ձև թիվ 13-Կապ (եռամսյակային) «Կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 2000 թվականի ապրիլի 6-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 30 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 83 որոշումը:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը լրացվում է աճողական կարգով` տարվա սկզբից:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս և տարի) ընդհանուր օգտագործման կապի ծառայություններից ստացված եկամուտները` առանց ավելացված արժեքի հարկի:
2.1. 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված եկամուտները` անկախ գործունեության տեսակից:
2.2. 120 տողում արտացոլվում է 110 տողից կապի ծառայություններից ստացված եկամուտները: «Կապի ծառայություններից ստացված եկամուտները, հազար դրամ» ցուցանիշը ներկայացնում է փոստային, հեռագրային, հեռախոսային, ինտերնետային ծառայություններից, բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից, ձայնային-լարային կապից, հատուկ կապից, ռադիո և հեռուստատեսային ծրագրերի ընդունումից ու հաղորդումից, ռադիոկապից, ռադիոհաճախականությունների պաշտպանությունից, վերահսկումից և գրանցումից, ինչպես նաև կապի այլ ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը: Եկամուտների մեջ ներառվում են նաև այլ կազմակերպությունների ռադիոհեռարձակման կետերի և ռադիոկապի բաժանորդագրական վճարումները:
2.3. 121-130 տողերում առանձնացվում են 120 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների (փոստային, հեռագրային, հեռախոսային` միջքաղաքային, բաժանորդային վարձեր և միանվագ ծառայություններ, ձայնային-լարային, հատուկ կապ, ինտերնետային, ռադիո և հեռուստատեսային ծրագրերի ընդունում և հաղորդում, ռադիոկապ, ռադիոհաճախականությունների պաշտպանություն, վերահսկում և գրանցում, ինչպես նաև այլ կապի ծառայություններ):
2.4. 123.1 և 124.1 տողերում առանձնացվում են համապատասխանաբար 123 և 124 տողերից բջջային կապի ծառայություններից ստացված եկամուտները:
2.5. 130.1 և 130.2 տողերում առանձնացվում են 140 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` նշելով ծառայության տվյալ տեսակների անվանումները:
2.6. 140 տողում ցույց են տրվում 110 տողից այլ գործունեությունից ստացված եկամուտները:
2.7. 141 և 142 տողերում առանձնացվում են 140 տողից եկամուտներն ըստ գործունեության տեսակների` նշելով գործունեության տվյալ տեսակների անվանումները:
2.8. 150 տողում արտացոլվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի (նաև` աճողական) համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակի ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով եռամսյակի ամիսների թվի վրա:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||||||||||
|
ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________ 200___թ.
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Հաշվետու տարվա ընթացքում |
Նախորդ տարվա ընթացքում | ||
Ընդա- |
այդ թվում` բնակչու- |
Ընդա- |
այդ թվում` բնակչու- | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Եկամուտներ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ |
110 |
|
|
|
|
Կապի ծառայություններից ստացված եկամուտները (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ |
120 |
|
|
|
|
120 տողից` փոստային |
121 |
|
|
|
|
հեռագրային |
122 |
|
|
|
|
հեռախոսային` միջքաղաքային |
123 |
|
|
|
|
որից` բջջային |
123.1 |
|
|
|
|
բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից |
124 |
|
|
|
|
որից` բջջային |
124.1 |
|
|
|
|
ձայնային-լարային |
125 |
|
|
|
|
հատուկ կապ |
126 |
|
|
|
|
ինտերնետային |
127 |
|
|
|
|
ռադիո և հեռուստատեսային ծրագրերի ընդունում և հաղորդում, ռադիոկապ |
128 |
|
|
|
|
որից՝ ռադիոկապ |
128.1 |
|
|
|
|
ռադիոհաղորդումներ |
128.2 |
|
|
|
|
ռադիոհաճախականությունների պաշտպանություն, վերահսկում և գրանցում |
129 |
|
|
|
|
այլ ծառայություններից |
130 |
|
|
|
|
դրանից` |
130.1 |
|
|
|
|
|
130.2 |
|
|
|
|
110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները, հազար դրամ (110 և 130 տողերի տարբերությունը) |
140 |
|
|
|
|
դրանից` |
141 |
|
|
|
|
|
142 |
|
|
|
|
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (150)___________ մարդ
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|