Գլխավոր տեղեկություն
Համար
N 627
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.10/23(121)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2000 թվականի N 627
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 23-ի «Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացի իրականացման միջոցառումների մասին» N 128 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 15-ի N 356 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1. Որոշման վերնագիրը, 1-ին և 2-րդ կետերը, որոշմամբ հաստատված ցանկի վերնագիրն ու տեքստը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի կազմի վերնագիրը «գյուղական» բառից առաջ լրացնել «քաղաքային և» բառերով և դրանցից հանել «պետական պահուստային ֆոնդի» բառերը:

2. Որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում`

ա) «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ» տողը փոխարինել`

«ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» տողերով.

բ) նշված կազմը «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ» տողից հետո լրացնել`

«Երևանի քաղաքապետի տեղակալ ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ» տողերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան