ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 241-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 533-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 533-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի (ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ վարչապետի որոշումների նախագծեր)`
ա) 62-րդ կետի «Գլխավոր կատարողը» և 70-րդ կետի «Շահագրգիռ նախարարությունները (գերատեսչությունները)» սյունակներից հանել «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերը.
բ) 70-րդ կետի «Գլխավոր կատարողը» սյունակը լրացնել «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերով, իսկ «Ժամկետը» սյունակում «2005 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2004 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 22 Երևան |