ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
|
18 հունվարի 2011 թ. |
թիվ 7-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԻՑՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 601 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի հունվարի 12-ի թիվ 1 արձանագրություն) և «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԻՑՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Փափազյան փող., 21 շենք հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 601 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2010 թվականի դեկտեմբերի 22-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԻՑՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 601 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԻՑՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե՝ ք. Երևան, Փափազյան փող., 21 շենք) ուղարկելու օրվան հաջորդող օրը։
|
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
|