Գլխավոր տեղեկություն
Համար
N 550
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 21 օգոստոսի 2000 թվականի N 550
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 496 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 20-ի N 496 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 88 4 -»:

II. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմը, կենտրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների աշխատողների թիվը հաստատելու մասին» N 496 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1. Որոշման 3-րդ կետում «7» թիվը փոխարինել «9» թվով.

2. Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 9-րդ կետում`

ա) «բ» ենթակետը «սահմանափակումների» բառից հետո լրացնել «և օգտագործման նկատմամբ սահմանափակումների» բառերով,

բ) «գ» ենթակետը «իրականացումը» բառից հետո լրացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքի հողային հաշվեկշռի կազմումը» բառերով,

գ) «ե» ենթակետը «Հայաստանի» բառից առաջ լրացնել «իրականացնում է անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների հարկման նպատակով գնահատման մեթոդիկայի մշակումը», «ստեղծումը» բառից հետո` «մասնակցում է բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի մշակմանը» բառերով,

դ) «ժե» ենթակետը «սահմաններում» բառից հետո լրացնել «մշակում է» բառով, նույն ենթակետում «սկզբունքների մշակումը» բառերը փոխարինել «սկզբունքները հողի նկատմամբ իրավունքների, հողի շուկայի ձևավորման մասով, մասնակցում է» բառերով, իսկ «կարգավորումը» բառը` «կարգավորմանը» բառով,

ե) «ժզ» ենթակետը լրացնել «բնակավայրերի գլխավոր հատակագծերի, հողերի օգտագործման սխեմաների կազմման սկզբունքների մշակմանը մասնակցությունը, հողերի օգտագործման սխեմաների տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ եզրակացության տրամադրումը» բառերով.

3. Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

ա) «Անշարժ գույքի համակարգված դիտարկումների և լիցենզավորման վարչություն» բառերը փոխարինել`

«Անշարժ գույքի համակարգված դիտարկումների վարչություն»,

«Լիցենզավորման վարչություն» բառերով.

բ) կառուցվածքը լրացնել`

«Հողաշինարարության վարչություն»,

«Կառավարման ավտոմատացված համակարգերի վարչություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան