ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2002 թվականի N 508-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 67-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ՝ 362 5 1
այդ թվում՝
կառուցվածքային ստորաբաժանումներ՝ 208 5 1
առանձնացված ստորաբաժանումներ՝
Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն՝ 11,
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչություն (Հայլեռտեխհսկողություն)՝ 88,
Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն՝ 55».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 40, 41, 45, 48 և 54-րդ կետերը։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|