ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2001 թվականի N 696
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 130 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 730 և 2001 թվականի օգոստոսի 10-ի N 592 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում`
ա) լրացնել «Օրենսդրության վարչություն» և «Իրավաբանական վարչություն» տողերով.
բ) հանել «Օրենսդրության և իրավաբանական վարչություն» տողը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |