041.0015.13.01.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 1999 թվականի N 15
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 596 որոշման 1-ին կետը` նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի
Նախարարի աշխատակազմ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության կարգավորման գլխավոր վարչություն
Քաղաքաշինական քաղաքականության վարչություն
Ճարտարապետական վարչություն
Շինարարական ծրագրերի վարչություն
Գիտատեխնիկական վարչություն
Ստանդարտացման և սերտիֆիկացման հարցերի վարչություն
Գեոդեզիայի և քարտեզագրության վարչություն
Բնակարանային քաղաքականության վարչություն
Կոմունալ քաղաքականության վարչություն
Ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպման վարչություն
Շինարարական նորմաների վարչություն
Լիցենզավորման կենտրոն
Իրավաբանական բաժին
Կադրերի և հատուկ աշխատանքների բաժին
Գործերի կառավարչություն