041.0039.18.01.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2001 թվականի N 39
քաղ. Երևան
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սահմանել, որ «ԼԼ 10» նիշերով ավարտվող ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշները տրվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վարչությունների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին սպասարկող և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինության ծառայողական ավտոտրանսպորտային միջոցներին:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան միջոցառումներ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |