Basic information
Number
N 183-Ն
Type
Համատեղ հրաման
Act type
Հիմնական ակտ (25.02.2011-11.07.2015)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հոդ.72
Enactment organisation
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Enactment date
21.12.2010
Signing organisation
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Signing date
21.12.2010
Effective date
25.02.2011
Interrupt date
11.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11411050

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

   

28 դեկտեմբերի 2010 թ.                               N 13-Ն

21 դեկտեմբերի 2010 թ.                           N 183-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 19-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 80-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածի 6-րդ կետը`

 

Հրամայում ենք՝

 

1. Հաստատել որոշման N 2 հավելվածի 19-րդ կետով սահմանված պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի N 19-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի N 80-Ն «Պետական սեփականության պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» համատեղ հրամանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

   

__________________ Ա. Գևորգյան

_________________ Կ. Կիրակոսյան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման

նախարարի

2010 թ. դեկտեմբերի 28-ի

N 13-Ն և

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման
վարչության պետի

2010 թ. դեկտեմբերի 21-ի N 183-Ն

համատեղ հրամանի

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը բնութագրում է պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ մարզպետների գործունեության գնահատման հիմնական չափորոշիչները:

2. Օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկում (գնահատման ընդհանուր առավելագույն միավորը` 2), այդ թվում.

1) մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի համապարփակ հաշվառման իրականացում և օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

2) մարզպետարանի աշխատակազմին ամրացված անշարժ գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

3) մարզի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներին աջակցում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),

4) մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպություններում պետության կողմից լիազոր ներկայացուցչի լիազորությունների իրականացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5):

Change History
Changing Act Corresponding incorporation
16.04.2015, N 63-Ն 11.07.2015, N 183-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation