«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2003 թվականի N 1571-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 90 օր հետո։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
| Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի | Արտադրանքի անվանումը |
| 1 | 2 |
| 0202 | Խոշոր եղջերավոր անասունների միս` սառեցրած |
| 0203 21-0203 29 | Խոզի միս` սառեցրած |
| 0206 21 000, 0206 22 000, 0206 41 | Խոշոր եղջերավոր անասունների և խոզի ենթամթերք` սառեցրած |
| 0207 12, 0207 14, 0207 25, 0207 27, 0207 33, 0207 36 | Ընտանի թռչունների միս և ենթամթերք` սառեցրած |
| 0209 00 110 | Խոզի ճարպ |
| 0210 | Միս և մսից ենթասննդամթերք` աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած |
| 0303, 0304 20 | Ձուկ, ձկան ֆիլե և ձկան միս` սառեցրած |
| 0401, 0402, 0403 10, 0405 10, 0405 90, 0406 | Կաթ և կաթնամթերք |
| 0407 00 | Թռչնի ձու |
| 0713-0713 40 | Սիսեռ, նուտ, ոսպ |
| 0901, 0902 | Սուրճ, թեյ |
| 1006 | Բրինձ |
| 1101 00, 1103 | Ալյուր, ձավար |
| 1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900 | Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ) |
| 1516, 1517 | Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին |
| 1601 00-1605 | Պատրաստի սննդամթերք՝ մսից, ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից |
| 1701, 1702 90, 1703, 1704 | Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն՝ կակաո չպարունակող |
| 1805 00 000, 1806 | Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք |
| 1901 10 000 | Մանկական սնունդ |
| 1902-1905 (բացի 1905 90 300-ից) | Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն |
| 2001-2009 00 | Մթերք՝ ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից |
| 2101-2105 00, 2106 90 100 | Տարբեր սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ, հալած պանիր |
| 2201-2209 00 | Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ |
| 2401 - 2403 | Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
| 2501 00 91 | Կերակրի աղ |
| 2523 21 000, 2523 90 300 | Սպիտակ ցեմենտ՝ արհեստական ներկված կամ չներկված (պորտլանցեմենտ), պուզոլան-ցեմենտ |
| 2707, 2710, 2711 | Նավթամթերք |
| 3102 - 3105 | Պարարտանյութեր |
| 3208, 3209 | Ներկեր և լաքեր |
| 3303 00-3306, 3307 10 000, 3307 20 000 | Օծանելիք և հարդարաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ |
| 3401, 3402 20, 3402 90 | Օճառ, լվացող և մաքրող միջոցներ |
| 3819 00 000, 3820 00 000 | Արգելակային հեղուկներ, անտիֆրիզներ և հակասառցապատման պատրաստի հեղուկներ |
| 3917 21 100, 3917 23 100 | Պլաստմասսայե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և կցամասեր (օրինակ` միացքներ, ծնկեր, կցաշուրթեր) վինիլքլորիդի պոլիմերներից |
| 3923 10 000-3923 30, 3924 10 000 | Պլաստմասսայե իրեր՝ փաթեթավորման, փոխադրման և խոհանոցային ու ճաշի սպասքների |
| 4011 10 000, 4011 20 | Դողեր օդաճնշական` մարդատար, բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար |
| 4012 (բացի 4012 90 900-ից) | Դողեր օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված |
| 4014 10 000, 4014 90 100 | Հակաբեղմնավորիչներ, մանկական ծծակներ |
| 4818 10, 4818 20, 4818 40, 5601 10 | Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրեր` թղթից, թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի մանրաթելի պաստառից, բամբակից |
| 6111, 6209 | Մանկական հագուստ և դրա պարագաներ` տրիկոտաժե՝ ձեռքի կամ մեքենայական գործվածք և տեքստիլ |
| 6810 91 | Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, բետոնից պատրաստվածքներ` ամրանավորված կամ չամրանավորված |
| 7007 11 10, 7007 21 910 | Անվտանգության ապակի` ներառյալ ամրացված ապակի (մխած) կամ բազմաշերտ, որոնք չափերով կամ ձևաչափերով թույլատրվում են դրանք օգտագործել վերգետնյա տրանսպորտի համար |
| 7213 91 100 | Ձողեր՝ շիկագլոցված ազատ կծկած կաժերով, ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14 մմ-ից պակաս տրամագծով՝ բետոնի ամրանավորման համար |
| 7214 99 100 | Ամրան ձողավոր` շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար |
| 8311 10 900 | Էլեկտրոդներ` էլեկտրաաղեղային եռքի համար |
| 8509 (բացի 8509 90-ից) | Կենցաղային էլեկտրամեխանիկական սարքեր |
| 8516 (բացի 8516 80-ից և 8516 90-ից) | էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր, ջրաջեռուցիչներ, եռոցներ |
| 8517 30 000 | Կոմուտատորներ՝ հեռախոսային կամ հեռագրային կապի համար |
| 8517 50 | Ապարատներ կրող հաճախությամբ՝ հաղորդալարային կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար |
| 8525 10 500, 8525 10 800, 8525 20 910, 8525 20 990 | Ռադիոյի և հեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ |
| 8536 20 100, 8536 41, 8536 50 (բացի 8536 50 900-ից), 8536 61, 8536 69, 8536 90 | Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի միացման, անջատման, ընդհատման, պաշտպանման և փոխադրման համար |
| 9018 31 100 | Ներարկիչներ` պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի |
| 9302 00 | Ռևոլվերներ և ատրճանակներ (բացի 9303 և 9304 ապրանքախմբերում ընդգրկվածներից) |
| 9303 20 950-ից | Ողորկափող որսորդական և սպորտային հրազեն, այդ թվում` համակցված հրազեն |
| 9303 30 000-ից | Ակոսափող որսորդական և սպորտային հրազեն |
| 9303 90 000-ից | Ազդանշանային զենք |
| 9304 00 000-ից | Զսպանակային, օդաճնշիչ և գազային հրացաններ ու ատրճանակներ |
| 9306 10 000-ից | Գամիչ կամ նմանատիպ գործիքների կամ կենդանիների արդյունագործական սպանդի համար նախատեսված կարճ, դուրս թռչող ձողով ատրճանակների փամփուշտներ |
| 9306 21 000-ից | Ողորկավոր և որսորդական հրազենի փամփուշտներ |
| 9306 29 700-ից, 9306 30 100-ից, 9306 30 300-ից, 9306 30 980-ից | Ակոսափող և որսորդական հրազենի փամփուշտներ |
| 9306 30 980-ից | Գազային հրացանների և ատրճանակների փամփուշտներ, ազդանշանային զենքի փամփուշտներ և հրթիռներ |
| 9502, 9503 (բացի 9502 91 000-ից և 9502 99 000-ից) | Խաղալիքներ |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
|
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| Ծառայության ծածկագիրն ըստ ԲՄԾԴ-ի | Ծառայության անվանումը |
| 122101-122106,122200,122201, 122400, 122403,122404 | Հանրային սննդի ծառայություններ |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |