ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2000 թվականի N 518
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 17-ի N 489 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշման հավելվածում`
ա) «18. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն 124 3 -» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն 117 3 -».
բ) 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18ա-րդ կետով.
«18ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկ 7 - -»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |