ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2000 թվականի N 214
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 606 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 23-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների մասին» N 606 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմանը կից` առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցի 6-րդ կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՀԿ-ին կից Հայաստանի Հանրապետության անդամակցության պաշտոնական արձանագրության ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում»:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պաշտոնական արձանագրության ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առևտրի համաշխարհային կազմակերպությանը կից Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության պահպանման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել առևտրի համաշխարհային կազմակերպությանը կից Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության պահպանման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |