040.0569.14.09.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 1999 թվականի N 569
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 495 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 495 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքում «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն» տողից հետո լրացնել հետևյալ տողերը.
«Վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչություն
վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների
աշխատանքների համակարգման և վերահսկման վարչություն
վարկերի և դրամաշնորհների համակարգման վարչություն
ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական
հանձնաժողովի աշխատակազմ-վարչություն»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 521 որոշմամբ հաստատված հանձնաժողովի կանոնադրության 20-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |