ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 1999 թվականի N 505
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների, ինչպես նաև գործակալության խորհրդի անդամների թիվը հաստատելու մասին» N 85 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կենտրոնական ապարատի
Բժշկական ծառայությունների գնման և ծրագրերի կառավարման վարչություն
Տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման վարչություն
Վերահսկողության վարչություն
Տեղեկատվական համակարգերի բաժին
Ընդհանուր բաժին