ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2002 թվականի N 264
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունիսի 27-ի N 472, օգոստոսի 1-ի N 569, հոկտեմբերի 19-ի N 748 և 2002 թվականի փետրվարի 26-ի N 90 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում Ա. Թամազյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության միջազգային հարաբերությունների բաժնի պետ Ս. Ադամյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |