041.0109.22.02.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 1999 թվականի N 109
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սահմանել`
ա) դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը (դրամով)`
վարչության պետ վարչության պետի տեղակալ առաջատար բաժնի պետ, գլխավոր հաշվապահ ոչ առաջատար բաժնի պետ գլխավոր մասնագետ առաջատար մասնագետ առաջին կարգի մասնագետ |
19310 18345 12340 12090 11770 11390 11220 |
բ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը (դրամով)`
մարզային ստորաբաժանման պետ մարզային ստորաբաժանման պետի տեղակալ ավագ հարկադիր կատարող հարկադիր կատարող |
12090 11770 11390 11220 |
2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների և դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության ծառայողների ու սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնի համապատասխան պաշտոնների համար նախատեսված չափերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնից հանել «ավագ դատական կատարածու, դատական կատարածու, դատական կարգադրիչ» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |