041.0525.31.08.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 1998 թվականի N 525
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նախարարության կանոնադրությունը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի N 548 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
219 | 3 | 1»: |
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 548 որոշման 1-ին կետը` կենտրոնական ապարատի կառուցվածքի մասով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 525 ՈՐՈՇՄԱՄԲ |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Ագրարային քաղաքականության և տեղեկատվության գլխավոր վարչություն (դեպարտամենտ)
Բարեփոխումների և սպասարկումների գլխավոր վարչություն (դեպարտամենտ)
Գյուղատնտեսական և վերամշակող արտադրությունների գլխավոր վարչություն (դեպարտամենտ)
Գիտության, կրթության և նոր տեխնոլոգիաների ներդրման գլխավոր վարչություն (դեպարտամենտ)
Ֆինանսահաշվարկային և տնտեսական հարցերի գլխավոր վարչություն (դեպարտամենտ)
Հսկիչ-աուդիտորների վարչություն
Իրավաբանական վարչություն
Նախարարի աշխատակազմ
Նախարարի խորհրդատուներ