ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 1996 թ. N 300
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետությունում առաջիկա մինչև 20 տարիների բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտությունների կառուցվածքը և պետական պատվերում ընդգրկված մասնագիտությունների ցանկը հիմնովին վերանայելու և ճշգրտելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով.
Վ. Գնունի | - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Ավետիսյան | - ՀՀ վարչապետի խորհրդական |
Վ. Բարխուդարյան | - ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղար |
Դ. Դումանյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Շ. Կիրակոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Լուսիկյան | - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ |
Մ. Շիշմանյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ |
Կ. Հայրապետյան | - ՀՀ կառավարության քարտուղարության սոցիալական քաղաքականության վարչության պետի տեղակալ |
Ս. Ավետիսյան | - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության գիտության և կրթության վարչության պետ |
Ժ. Պետրոսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում առաջիկա մինչև 20 տարիների բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտությունների կառուցվածքի և պետական պատվերում ընդգրկված մասնագիտությունների ցանկի մասին առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |