ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2000 թվականի N 662
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 257 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 30-ի «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 257 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Գեղարքունիքի մարզպետարանի
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Գյուղատնտեսության վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների
տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Բնապահպանության վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին
Իրավաբանական և կադրերի բաժին
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ընդհանուր բաժին
Մարզպետի աշխատակազմ
Հաշվապահություն
Տնտեսական բաժին