ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2000 թվականի N 449
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 574 որոշման 1-ին կետը, 1999 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 13-ի N 574 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 664, 2000 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 13-ի N 574 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 108 և 2000 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 13-ի N 574 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 171 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի
Գ. Մարտիրոսյան | - |
ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Ասլիկյան | - |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Խաչատրյան | - | ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի առաջին տեղակալ |
Ա. Անդրեասյան | - | ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
Ա. Աբովյան | - | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Աղաբաբյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Վ. Բարսեղյան | - | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ |
Ա. Եսայան | - | ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ |
Ա. Զեյնալյան | - | ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Թոփուզյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Հ. Հունանյան | - | ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
Թ. Մարգարյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Կ. Արեյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ |
Վ. Ջիլավյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ |
Ա. Թամազյան | - |
ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանության վարչության պետ |
Ս. Գրիգորյան | - | ՀՀ պետական եկամուտների նախարարության մաքսային վարչության պետի տեղակալ |
Ա. Ղազարյան | - | Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն |
Ժ. Մարկոսյան | - | «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության գլխավոր տնօրեն |
Գ. Թաթուլյան |
- | Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն |
Ն. Հակոբյան | - | Կանանց հանրապետական խորհրդի նախագահ |
Ն. Բաղդասարյան | - | Հայ օգնության միության վարչության ատենապետուհի |
Գ. Բոշյան | - | Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար |
Ա. Սիմոնյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչության` ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ա. Մանուկյան |