ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 1996 թվականի N 571
քաղ. Երևան
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ, ՄԱՆԿԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՄՐԱՑՎԱԾ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնային բժշկական օգնության արդյունավետությունը, ինչպես նաև այդ բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու և դրանք հետագայում կատարելագործելու նպատակով`
1. Առողջապահության համակարգի տեղամասային թերապևտների, մանկաբույժների և նրանց ամրացված բուժքույրերի պաշտոնային դրույքաչափերին նրանց կողմից սպասարկվող յուրաքանչյուր բնակչի հաշվով սահմանել լրավճար հետևյալ չափերով`
տեղամասային թերապևտ` 2.5 դրամ.
տեղամասային թերապևտին ամրացված բուժքույր` 1 դրամ.
տեղամասային մանկաբույժ` 5 դրամ.
տեղամասային մանկաբույժին ամրացված բուժքույր` 2 դրամ:
2. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի հոկտեմբերի 1-ից` Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեով առողջապահության համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.07.1998, N 454 | 20.08.1998, N 571 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|