ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 1996 թ. N 274
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային հետևողական քաղաքականության վարման նպատակով`
1. Հաստատել Հայաստանի բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Բագրատյան |
ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |