«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 1802-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով, իսկ հավելվածում «Հավելված» բառը` «Հավելված N 1» բառերով.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.
«11. Հաստատել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին պարգևատրումների և խրախուսման այլ ձևերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի».
գ) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
| |
| |
1. Սույն կարգով սահմանվում է մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին պարգևատրումներ և խրախուսման այլ ձևեր տրամադրելու կարգը: 2. Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և գավաթի խաղարկությունների արդյունքները` մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները և մարզիկներին պատրաստող մարզական կազմակերպությունները լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման 1-ին կետով սահմանված դրամական պարգևատրման չափերին համապատասխան: 3. Դրամական պարգևատրումները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար: 4. Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում և միջազգային մրցումներում հանրապետության` աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած և բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են պարգևատրվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ այլ պարգևներով»: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |