«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2005 թվականի N 1604-Ն
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններն ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը բնօգտագործման վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 803 որոշմամբ նախատեսված և հաշվարկված ջրօգտագործման համար բնօգտագործման վճարների և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների գծով վճարումների պարտավորություններից։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից։
|
Ա. Մարգարյան |
|