041.0085.06.02.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 1998 թվականի N 85
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր տողով.
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 35 2 0»:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության խորհրդի անդամների թիվը` 7 մարդ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ 15-օրյա ժամկետում լուծել գործակալության տարածքային ստորաբաժանումների հաստիքների թվի հարցը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություն աշխատողների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը և դրա տարածքային ստորաբաժանումներին համապատասխան աշխատանքային տարածքներ հատկացնելու հարցը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կենտրոնական ապարատի
Գործակալության պետի աշխատակազմ
Բժշկական ծառայությունների գնման վարչություն
Վերահսկողության վարչություն
Տեղեկատվական-վերլուծական վարչություն
Վարչատնտեսական բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին