Գլխավոր տեղեկություն
Համար
N 1599-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2005-03.01.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ. 1261
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1599-Ն

ԵՐԿԱՐԱՑՎԱԾ` ՄԻՆՉԵՎ 35 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ (ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՄԻՆՉԵՎ 48 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ) ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել երկարացված` մինչև 35 օր տևողությամբ (բացառիկ դեպքերում` մինչև 48 օր տևողությամբ) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը` համաձայն հավելվածի: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի  հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 7
    Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման


 

Ց Ա Ն Կ

ԵՐԿԱՐԱՑՎԱԾ` ՄԻՆՉԵՎ 35 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ (ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՄԻՆՉԵՎ 48 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ) ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
 

NN
ը/կ

Կազմակերպությունները

Օրացուցային օր

Կազմակերպություններում
աշխատողների պաշտոնների անվանումները

1 2 3 4
1.

Ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ

35

ղեկավարներ, նրանց տեղակալներ, ստորաբաժանումների ղեկավարներ

2.

Հանրակրթական ուսումնական հաստատություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններ, երեխաների խնամքի  և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ

Նախադպրոցական ուսումնական հաստատություններ

48 դասավանդողներ (ուսուցիչ-դաստիարակներ), հոգեբաններ, արատաբաններ, զինվորական ղեկավարներ (զինղեկներ) և երեխաների խնամքի աշխատողներ

նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ (դասավանդողներ, երեխաների խնամքի աշխատողներ).

3.

Հանրակրթական հաստատություններ` երեխաների լրացուցիչ ուսման համար, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններ

35

դասավանդողներ, մասնագետներ` ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների

4.

Միջին և նախնական մասնագիտական հաստատություններ (քոլեջ, վարժարան, կրթահամալիր, արհեստագործական ուսումնարան)

48

դասավանդողներ, մասնագետներ` ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների

5.

Արտադրական հիգիենայի, ճառագայթային հիգիենայի, կոմունալ հիգիենայի բաժանմունքներ և բաժիններ

35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

6.

Համաճարակաբանական, մանրէաբանական, վիրուսաբանական կազմակերպություններ

35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

7.

Ռենտգենյան, բժշկական ռադիոլոգիական (բոլոր պրոֆիլների) բաժիններ, բաժանմունքներ, կաբինետներ

48

բժիշկներ, բժիշկ-ֆիզիկոսներ, ճարտարագետներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

8.

Մաշկավեներաբանական հիվանդանոցներ, բաժանմունքներ, կաբինետներ

35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

9.

Տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային հիվանդանոցներ, դիսպանսերներ, կաբինետներ, առողջարաններ

48

բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

10.

Հոգեբուժական, հոգենևրոլոգիական բաժանմունքներ, կաբինետներ

48

բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

11.

Բարիովիրահատարաններ

35 բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ
12.

Դատաբժշկական փորձագիտական կազմակերպություններ

35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

13.

Ախտաբանաանատոմիական կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ

35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

14.

Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներ, կաբինետներ

35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

15.

Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, հիվանդասենյակներ

35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

16.

Թարախային բարդությունների համար նախատեսված բաժանմունքներ

35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

17.

Լաբորատորիաներ (բաժիններ, բաժանմունքներ, կլինիկական, սերոլոգիական, մանրէաբանական, կենսաքիմիական)

35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ, անձնակազմ միջին բժշկական

18.

Քիմիաթերապևտիկ, լազերային, համակարգչային բաժանմունքներ

35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

19.

Ստորգետնյա առողջապահական կազմակերպություններ, հանքաբուժարաններ, բաժանմունքներ, կաբինետներ

35 բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ
20.

Կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ (անդամալուծություն, կաթված, խուլ-համրություն, տեսողական և խոսակցական ֆունկցիայի խանգարում) ունեցողների հիվանդանոցներ, բաժանմունքներ

35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

21. Հոգեկան և տարափոխիկ հիվանդների շտապ և անհետաձգելի բուժօգնություն ապահովող բրիգադներ 35

բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ, սանիտարի պարտականությամբ վարորդներ

22.

Հոգեբուժական (հոգենյարդաբանական) բուժկանխարգելիչ կազմակերպություններ

35 բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ
23. Հոգեկան հիվանդների համար գիշերօթիկ տներ, մտավոր թերզարգացած երեխաների համար սոցիալական ապահովության համակարգի գիշերօթիկ տներ 48 բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ
24. Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպություններ, բաժանմունքներ 35 բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ
25. Սանիտարականխարգելիչ (ինֆեկցիոն օջախներն ախտահանող) կազմակերպություններ, բաժանմունքներ 35 բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ
26. ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կազմակերպություններ, հիվանդանոցներ, բաժանմունքներ, լաբորատորիաներ 35 բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ
27. Տարափոխիկ հիվանդությունների բաժանմունքներ, կաբինետներ 35 բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ
28. Նարկոլոգիական կազմակերպություններ  35 բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     




Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան