«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2005 թվականի N 696-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման
11.1-ին կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին նախատեսվում է ձեռք բերել 2414 դատական փորձաքննությունների կատարման ծառայություններ՝ դատարանի և քրեական հետապնդման մարմինների որոշումներին համապատասխան:
2. Որպես փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` 2005 թվականի համար սահմանել փորձագիտական աշխատանքի մեկ ժամը` 295 դրամ, և հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը` համաձայն հավելվածի, որը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2005 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՄԵԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ
Փորձաքննության տեսակը |
Փորձագիտական աշխատանքի նորմատիվային ժամածախսը |
Որպես մեկ առանձին փորձաքննություն` գնահատման չափանիշը |
Ձեռագրաբանական |
45 |
միևնույն անձի կողմից կատարված հետազոտելի տեքստերի և (կամ) ստորագրությունների ամբողջությունը |
Հեղինակային |
45 |
յուրաքանչյուր անձի նույնացումը |
Փաստաթղթաբանական |
60 |
յուրաքանչյուր հետազոտելի փաստաթուղթը |
Ֆոտոտեխնիկական |
90 |
յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը |
Դիմանկարային |
90 |
յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը |
Հետքաբանական |
45 |
հետքերի ամբողջությունը, որոնք հետազոտվում են մեկ անձի կամ առարկայի կողմից թողնված լինելու կապակցությամբ |
Ձգաբանական |
60 |
դեպքի հանգամանքների մեկ ամբողջությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքների հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
Պայթյունատեխնիկական |
90 |
յուրաքանչյուր պայթյունը, ինչպես նաև պայթյունի հանգամանքների հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
Նյութագիտական |
60 |
յուրաքանչյուր հետքը կամ հետքերի համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
Սննդային |
60 |
ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
Տեսաձայնագրառման |
120 |
մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր հետազոտելի տեսաձայնագրառումը |
Հրդեհատեխնիկական |
90 |
յուրաքանչյուր հրդեհի ամբողջությունը |
Շինարարատեխնիկական |
60 |
ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների |
30 |
յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը |
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի |
90 |
ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն տեխնիկական համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
Տրանսպորտային հետքաբանական |
90 |
յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը |
Տնտեսագիտական |
180 |
վերլուծությունների յուրաքանչյուր համալիրը, որի սուբյեկտներն ունեն որևէ փոխկապակցվածություն |
Ապրանքագիտական |
30 |
ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
Զուգահեռ, հաջորդական, համալիր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում կատարված փորձաքննության յուրաքանչյուր տեսակը ենթակա է հաշվառման՝ որպես մեկ առանձին փորձաքննություն:
Անկախ կատարված հետազոտությունների ծավալից և կատարված ծախսերից՝ փորձաքննության կատարման ծառայության դիմաց որևէ վճարում չի կատարվում, եթե փորձաքննությանն առաջադրված բոլոր հարցերի կապակցությամբ ստացվել է հարցի պարզաբանման անհնարինության մասին եզրակացություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|